Ուկրաինական բոմժից` Արիզոնայի նահանգապետ


Քերի Դոլեգոն Կիևում հայտնվել էր «Չեռնովցի¬Կիև» գնացքից` կապույտ մի տոպրակով, որի մեջ ջուր էր և պլաստիկե ամանով կերակուր: Ու համալրել է տնակների բանակը, թեև` ամերիկյան անձնագրով: Երբ հարցնում էին, թե չի՞ փոշմանել` այստեղ գալու համար, նա ասում էր. - Չէ, ես սիրում եմ Ուկրաինան: Ես կմնայի այստեղ` եթե կարողանայի: Դժվար է Ամերիկայում բացատրել, թե սա ինչ երկիր է: Նրան գերել են հատկապես ուկրաինուհիները: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողին նա անհավանական մի պատմություն է պատմել. - Ծանոթությունների կայքում ես ծանոթացել էի Յուլյայի հետ: Բոլորը միայն նրա մասին են խոսում, բայց նրանով չզբաղվեցի: Գալուցս մեկ ամիս հետո ծանոթացա 30-40 տարեկան մի լեդիի հետ. նա 9 տարեկան աղջիկ ունի: Նա այնքա˜ն սիրալիր էր: Ուսուցչուհի էր: Ասաց, որ ուզում է ինձ հետ հանդիպել: Ես էլ էի ուզում և ի՞նչ եք կարծում… Նա Ամերիկայում էր, իսկ ես` Ուկրաինայում: Ու եթե հիմա նա ԱՄՆ¬ում է, ուրեմն հրաշալի է: Ես պատրաստվում եմ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա հետ: Հա, մի ուրիշ լեդի էլ կա, ով թերթում կարդալով իմ մասին, եկել էր հիվանդանոց` ինձ տեսնելու: Տեսնենք սրանից ի՞նչ դուրս կգա: Կին գտնելուց բացի, Քերին այլ նպատակներ էլ է ունեցել. գիտնականներին պատմել ինքնաթիռների և շոգենավերի համար իր գյուտերի մասին: Գիտնականները հրաժարվել են հանդիպել: Ամերիկա վերադառնալու նրա տոմսը գնել էր Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը, և մեկնելուց առաջ Քերին պատմել էր իր մեծ ծրագրերի մասին: Նա պատրաստվում է Արիզոնայի նահանգապետի ընտրություններում առաջադրել ի թեկնածությունը: Նա 2010¬ին ևս հավակնել է այդ պաշտոնին և այսօր արժանապատվորեն ընդգծում է. - Իմ անունը հիմնական թեկնածուների ցուցակում չէր: Բայց փոխարենը ես ոչ մի կոպեկ չեմ ծախսել քարոզարշավում. ամեն ինչ ինքս եմ արել: Իսկ բոմժի և նահանգապետի կարգավիճակների առնչությամբ դիպուկ նկատել է. - Կյանքն անկանխատեսելի է: Հայտնի չէ, թե ինչ կպատահի, երբ դու դուրս գաս գրասենյակից: Տեսեք` Տիմոշենկոն հիմա բանտում է: