Ջոլին` գրագող


Հռչակավոր արտիստուհի, 6 երեխաների մայր Անջելինա Ջոլին հերթական դատական քաշքշուկի կիզակետում է: 36-ամյա գեղեցկուհին այս անգամ ստիպված է լինելու պաշտպանել իր նոր` «Արյան ու մեղրի եզրին» ֆիլմի սցենարը, որի նաև ռեժիսորն ու պրոդյուսերն է ինքը: Խորվաթացի լրագրող Ջեյմս Բրեդոկը նրան մեղադրում է` 2007 թ. գրած հոդվածն այդ կինոնկարի հիմքում օգտագործելու համար: Ֆիլմը բոսնիացի մի աղջկա սիրո պատմությունն է. մուսուլմանուհու սերը` սերբ սպայի հանդեպ: ¬ Ջեյմս Բրեդոկի գլխավոր հերոսուհին մշտապես բռնաբարվում է սպաների կողմից և փաստորեն դառնում է աղախին` սերբերի համակենտրոնացման ճամբարում: Հենց այդ իրադարձություններն են ռեժիսոր Անջելինա Ջոլիի «Արյան և մեղրի եզրին» ֆիլմի գլխավոր թեման,¬ նշված է գրող¬լրագողի հայցում: Հոլիվուդցի սեքս-խորհրդանիշից Բրեդոկը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, որի գումարը չի բարձրաձայնվում: Ջոլին առայժմ չի մեկնաբանել գրագողության մեղադրանքը: Մինչդեռ մի քանի օրից` դեկտեմբերի 23¬ին, Միացյալ Նահանգներում կայանալու է կինոնկարի առաջին ցուցադրությունը: Սրանից ոչ շատ առաջ Ջոլի¬Փիթ ընտանեկան զույգին դատարան է կանչել նրանց ֆրանսիական կեցավայրի նախկին քարտուղարուհին: Նա բողոքում էր երկարատև հիվանդությունից հետո իրեն աշխատանքից անարդարացի ազատելու համար: Եվ վրդովված ֆրանսուհին նրանցից 61.500 եվրո փոխհատուցում է պահանջում: