Լոսից Մոսկվա` 7 միլիոնով


BMW մակնիշի եզակի մարզամեքենան, որը միակ նմուշն է իր տեսակի մեջ, 7 միլիոն ռուբլիով Լոս¬Անջելեսից Մոսկվա է հասցվել օվկիանոսով` հատուկ Թոմ Քրուզի համար: Արտիստը ՌԴ մայրաքաղաք էր ժամանել ինքնաթիռով, բայց Մեծ թատրոն գնացել է գերժամանակակից այդ երկաթյա նժույգով: - Սա ապագայի մեքենան է. այն կառուցված է անհատական նախագծով,¬ պատմել է BMW ¬ի հատուկ նախագծերի գովազդի տնօրինուհի Դիլիան:¬ Հենց այսպիսի մեքենա ունի Թոմ Քրուզի հերոսը` ֆիլմում: Խոսքը «Առաքելությունն անիրագործելի է 4» կինոնկարի մասին է, որի պրեմիերային ներկա գտնվելու համար էլ եկել էր ֆիլմի գլխավոր դերակատարը: Կինոնկարի հերոսը մեղադրվում է ահաբեկչության մեջ: Բայց նա կարողանում է ոչ միայն արդարացնել իրեն, այլև կանխել մեծ աղետը: Այս մարտաֆիլմում բոլոր հնարանքները (տրյուկները) կատարում է անձամբ դերակատարը` Քրուզը` չնայած առաջվա նման նա վախենում է բարձրությունից: Հանրությունը դեռ կհասցնի հիանալ նրա ֆիզիկական պատրաստվածությամբ, բայց մոսկվացիներն արդեն իսկ զարմանքից թառանչել են` Լոս-Անջելեսից եկած նրա հրաշք ավտոմեքենան տեսնելով: