12 ժամ` դանակը կրծքում


Այսպիսի դեպքերում ակամա մտածում ես, որ նման հրաշքները պարզապես նախախնամության նվերն են: 46-ամյա Եվգենի Սորոկինը բուժօգնություն է խնդրել 12 ժամ ուշացումով: Խոհանոցային հացի դանակով նա վնասել է ինքն իրեն և ուշաթափվել կամ քնել (ինքն էլ չի հիշում): Արթնանալով կամ սթափվելով` նա այնքան է շփոթվել, որ չի մտածել շտապօգնություն կանչել և ինքնուրույն գնացել է հիվանդանոց: Այն էլ` ավտոբուսով, որի ուղևորները ցնցվել են նրա տեսքից` տեսնելով կրծքի մեջ խրված դանակը ու իրենց հեռախոսներով նկարել տարօրինակ այդ մարդուն: Իսկ բժիշկներին նա շատ հանգիստ պատմել է. - Գիշերը լավ խմեցի, մարմնիս մեջ խրեցի դանակն ու պառկեցի քնելու: Առավոտյան արթնացա և, հասկանալով, թե ինչ եմ արել, գնացի հիվանդանոց: Ճանապարհին փորձում էի բաճկոնով ծածկել դանակը, բայց մարդիկ նկատեցին ու սկսեցին հեռախոսներով ինձ նկարել: Հիվանդանոցում էլ բոլորը ապշահար են եղել` դանակը կրծքի մեջ իրենց դիմած մարդուն տեսնելով: Բարեբախտաբար` վիրահատությունը հաջող է անցել: - Դանակի սուր ծայրը խրվել էր սրտից 1 սանտիմետր և լյարդից 2 սմ հեռավորությամբ, բայց դիպել էր ստոծանուն,¬ պատմել են բժիշկները:¬ Ի երջանկություն նրա` խոշոր անոթները չեն վնասվել, ինչն էլ օգնել էր` խուսափել արյան մեծ կորստից: Անհաջող ինքնասպանության պատճառների մասին Եվգենին խոսել չի ցանկացել: Բայց հարևանը պատմել է, որ մեկ տարի առաջ կինը որդու հետ հեռացել է նրանից: Դրանից հետո նա սկսել է խմել…