«Մի առվով չեն հոսում»


- Խուժանություն է բարձրահարկ շենքերի վրա հարկեր ավելացնելը,- ի լուր լրագրողների հայտարարում է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Հետաքրքիր է, ինքն իրո՞ք այդ կարծիքն ունի, և այդ որակումը պատրաստ է ուղղել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հանդուր ժում կամ խրախուսում են այդ երևույթը: Թե՞ այդ կերպ նա պարզապես ուզում է իր վերաբերմունքը բարձրաձայնել Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի հանդեպ, որի հետ «նրանց ջրերն», ասում են, մի առվով չեն հոսում...