ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ցավ սրտի մխիթարանք ՕԵԿ-ի դունչը «խաղողին» չհասավ` գնաց արտասահման` «նարնջահյութ» խմելու: Գոնե ռեգբին նախընտրեք, տնաշեննե°ր Հայաստանի քաղաքական դաշտում կարելի է «խաղալ» ֆուտբոլ, բասկետբոլ, նաև ավելի ինտելեկտուալ խաղեր` շաշկի-շախմատ, բայց չգիտես ինչու մեր քաղաքական ուժերը նախընտրում են քինգ-բոքսինգը, իսկ ավելի ստույգ` մարտն առանց կանոնների: Ուր կորավ Բրայզայի «մուսան» Մինսկում «որոտում» էին Մինսկի խմբի ֆրանսիացի և ռուս համանախագահները, իսկ դեռ երկու ամիս առաջ «բլբուլ» կտրած ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան խորհրդավոր լռում էր: Այստեղից հետևություն. ԼՂՀ հարցում երբ «պայթում» են ռուսները` ԱՄՆ «մուսաները» լռում են: Պուտինի առաջարկը Բուշին - Ուրեմն այսպես. Հարավային Կովկասի հակամարտության գոտիներում «հնարավորությունների» եվրոպատուհանները կիպ փակում ենք, հետո տեղադրում ռուսական արտադրության օդափոխիչներ, OK? Ոչ թե ինքն է լողում, այլ` լաստանավը Կենտրոնական բանկից հաղորդում են, որ դրամի կուրսը «լողալուց» չի հոգնի և չի սկի, որովհետև գտնվում է արևմտյան լաստանավի վրա և «սնվում» է բացառապես ԱՄՆ դոլարով: կՏրսպ ՓպսպՎցՊՐՌÿ կամ Հարվածները լինելու են գոտկատեղից ներքև Ըստ փորձագետների` 2007-ի ՀՀ ԱԺ ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը գոտկատեղից ներքև ընկած «տարածքը» ախոյաններից կպահպանի հատուկ պատրաստված սաղավարտով: Էխ, Չարենց, քո ժամանակ հեղափոխությունը կաշառքով չարվեց Եթե ուզեն ընտրողներին կշպրտեն երկինքն ի վեր, Եթե ուզեն վար կբերեն երկինքներից նոր ընտրողներ: Եթե ուզեն կամքով արի և արևի հրով վառված, Էլ ում ասես, որ չեն ընտրի ամբոխները մեր կաշառված: Տուժեցին նաև ընդհատակյա միլիոնատերերը ԲԵՆԴԵՐ- Քաղաքացի Կորեյկո, դուք ինձ տալու եք ոչ թե մեկ, այլ երկու միլիոն դոլար: ԿՈՐԵՅԿՈ - Բայց մենք պայմանավորվել էինք մեկ միլիոն: ԲԵՆԴԵՐ- Դոլարի կուրսի անկումը ես չեմ նախաձեռնել, ձեր բողոքները ուղարկեք ՀՀ կենտրոնական բանկ: Պիտանելիության ժամկետն անցել է կամ Կարևորը նաև երաշխիքային ժամկետն է Ըստ «Բարգավաճ Հայաստանի»` Վիկտոր Դալլաքյանը բազմակի օգտագործումից մաշվել է, պիտանելիության ժամկետը սպառել: Իսկ Գ. Ծառուկյանին անհրաժեշտ են «յուղը վրեն» երաշխիքային երկար ժամկետ ունեցող քաղգործիչներ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ