Սպառազինության մակարդակը բավարար է


ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ հավատացնում է, որ հնարավոր է` լրագրողի հետ զրուցելիս մոռանալ դիվանագիտության մասին և լինել բոլորովին անկեղծ: Ինձ հարկավոր չէ ավելի լավը երևալ` ասում է նա: Զինվորականը խոստովանում է, որ իր համար ավելի հեշտ է առանց մունդիրի, քանի որ գեներալական համազգեստը պարտավորեցնում է լինել անթերի, կատարյալ, օրինակելի: Գեներալի հետ շփվելը շատ հեշտ է. նա անմիջական է, սիրալիր, կիրթ, անբռնազբոս ու անհավակնոտ: - Մի առիթով ասացիք, որ արմատներով մշեցի եք, հետո ես իմացա, որ Ձեր նախնիները Մուշից Արցախ են եկել 1730 թվականին: Ձեր կարծիքով` օրինաչա՞փ է այդպիսի ծայրահեղ կապվածությունը ապուպապերի ծննդավայրին, մի երկրի, որ, հավանաբար, չեք էլ տեսել: - Պապերս Մշո Գլդան գյուղից են: Նրանք ավանդաբար զինագործներ են եղել: Արևմտահայաստանում զինագործներին կոչել են չիլինգար, և այդտեղից էլ ծագել է մեր Չիլինգարյան ազգանունը: Մենք մեծ տոհմածառ ունենք և հպարտանում ենք դրանով: Ամեն մարդ սնվում է իր ակունքից և ինքն իրեն ճանաչելու համար առաջին հերթին պիտի պարզի, թե ուր են ձգվում իր տոհմածառի արմատները: Ես ծնվել եմ Մարտակերտի Վանք գյուղում: Իմ գյուղը աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է` իր անտառներով, գետերով, այգիներով, սառնաբույր օդով: Յուրաքանչյուր վանքեցու ամենամեծ հպարտությունը Գանձասարն է: - Որտեղի՞ց է ծագել այդ անունը: - Իհարկե, մեր սարերում գանձեր չեն եղել, գանձը մեր բնաշխարհն է, մեր հողուջրի մարդիկ են, մեր բարոյական ավանդույթները: Ես շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, աշխատել եմ այգում, խնամել եմ անասուններին, անտառից փայտ եմ հավաքել, ձի եմ քշել, որսորդության եմ գնացել: Շատ եմ ափսոսում, որ երեխաներս զրկված են այդ ամենից: Շփումը բնության, հողի, կենդանու հետ մարդուն ավելի բարի, ազնիվ, ներողամիտ է դարձնում: Մանկությունդ որքան գունեղ է, հիշողություններով լի, այնքան կապված ես դրան, այնքան թանկ ու սիրելի են մանկության վայրերը, այնքան ուժեղ է հայրենիքի զգացողությունը: - Ամեն ընտանիք իր նկարագիրն ունի, իր բարոյական ավանդույթները, ինքնատիպ կենցաղը: Ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի մասին: - Մեր ընտանիքում շեշտված հայրիշխանություն էր: Որքան հայրս խիստ էր, անզիջում, դյուրաբորբոք, նույնքան մայրս մեղմ էր, հանդուրժող: Ծնողներս շատ հարգված էին: Հայրս գյուղական պաշտոնյա էր, պահանջկոտ էր, բայց արդարամիտ, սկզբունքային էր, միևնույն ժամանակ կարեկից, զգայուն ու գթասիրտ: 88-ին մեր գյուղում շատ ցավալի դեպք կատարվեց. պարզվեց` համագյուղացիներից մեկը տեղեկություններ է տալիս հակառակորդին: Մարդիկ որոշել էին դատաստան տեսնել: Հայրս ընդդիմացավ, համոզեց հրաժարվել ֆիզիկական բռնության մտքից ու առաջարկեց երկրից հեռանալու հնարավորություն տալ դավաճանին: Հուզմունքից, ապրումներից հայրս սրտի նոպա ունեցավ հենց միտինգի ժամանակ և մահացավ: Վանքեցիները գյուղի առաջին զոհն են համարում հորս Արցախյան պատերազմում` քառասունչորս զոհերից մեկը: Երկու եղբայրներիցս միջնեկը վիրավորվել է Արցախյան պատերազմում: Եղբայրներիս 4 որդիներն էլ զինվորական են: մշակում, բարիք էին արարում, ձգտում էին գեղեցիկ փոխհարաբերությունների, մաքրվում էին: Ես մեծ դեր եմ վերապահում դաստիարա կությանը, ու իմ փորձը հուշում է, որ բանակային կյանքի երկու տարին արդյունավետ օգտագործելու դեպքում հնարավոր է որոշակիորեն ուղղորդել զինվորների մտածելակերպն ու վարքը, ձևավորել ճիշտ արժեհամակարգ և բարոյական չափանիշներ` բանակը դարձնելով ռազմահայրենասիրական և բարոյահոգեբանական դաստիարակության անփոխարինելի դպրոց: - Ե՞րբ եք եկել Ազգային բանակ և ո՞ր ստորաբաժանումներում եք ծառայել: - Բանակում եմ կազմավորման առաջին օրվանից: Եղել եմ առանձին վաշտի հրամանատար, այնուհետև ծառայության եմ անցել սպառազինության վարչությունում, սկսել եմ սպայից, եղել եմ գումարտակի հրամանատար, բազայի հրամանատար, վարչության պետի տեղակալ, իսկ 2000 թվականից գլխավորում եմ սպառազինության վարչությունը: Այդ ընթացքում ավարտել եմ մարշալ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիան: - Ասացիք, որ Ձեր նախնիները զինագործ են եղել, Դուք ղեկավարում եք բանակի սպառազինությունը: Զուգադիպությո՞ւն է, թե՞ որոշել եք շարունակել ընտանեկան ավանդույթը: - Ես զենք, զինտեխնիկա շատ եմ սիրում: Այդ մղումը հաստատ ժառանգական է, միշտ ցանկացել եմ սեփական ձեռքերով որևէ զենք պատրաստել: - Ինչպե՞ս է սպառազինված բանակը: - Բանակի սպառազինության մակարդակը թույլ է տալիս առանց երկվության հայտարարել, որ կարող ենք մեր երկրի սահմանները պահել անառիկ և պահպանել Արցախյան պատերազմի ձեռքբերումները: Բանակի սպառազինությունը և° քանակի, և° որակի առումով շարունակական գործընթաց է: Մենք միշտ էլ պատրաստ ենք ընդունելու ցանկացած մարտահրավեր, արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխության: - Կանոնավոր բանակի մշակույթ ունեցող երկրներում զենքի, զինտեխնիկայի հանդեպ ամրագրված վերաբերմունք կա: Զենքը ուժի, արժանապատվության, վեհության խորհրդանիշ է, արժանանում է հարգանքի, խնամվում է: Մենք սովորե՞լ ենք սրտացավորեն վերաբերվել զինտեխնիկային, չխափանել, չփչացնել: - Անկախ պետականությունը տարիների ընթացքում անխուսափելիորեն կձևավորի պետական մտածողություն: Ընդամենը 15 տարվա պատմություն ունեցող բանակի համար դեռ վաղ է խոսել կայուն մշակույթի և ավանդույթների մասին: Մենք զենք սիրող, զենքի պաշտամունք ունեցող ազգ ենք, այլ կերպ լինել չէր կարող, եթե հիշենք մեր պատմությունը: Ու պատահական չէ, որ զինտեխնիկայի հանդեպ զինծառայողների վերաբերմունքը շատ է փոխվել, եթե համեմատենք բանակի կազմավորման սկզբնական շրջանը վերջին տարիների հետ: - Պարոն գեներալ, պատմեք Ձեր առօրյայի մասին ծառայությունից դուրս: - Սիրում եմ ընկերակցել որդիներիս, ընդհանրապես երիտասարդների միջավայրում ինձ լավ եմ զգում: Նրանք շատ համարձակ են, խելացի, ազատ, զերծ կաղապարներից: Սիրում եմ կարդալ, սպորտով եմ զբաղվում, ամեն կիրակի լողի եմ գնում, թենիս եմ խաղում, վոլեյբոլ, զվարճանում եմ ընկերներիս հետ: - Ի՞նչ են խոսում երկու զինվորական, երկու գեներալ զվարճանալիս` քաղաքականությունի՞ց, կանանցի՞ց... Ինչի՞ց են բամբասում: - Միանշանակ դժվար է պատասխանել, սակայն միշտ էլ խոսքուզրույցի գլխավոր թեման ծառայությունն է: Եթե էնքան խմած ենք, որ ծառայական խնդիրները մոռացել ենք, հնարավոր է քաղաքականությունից էլ խոսենք, կանանցից էլ: - Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս: - Մորս նման: Կինը պետք է մեղմ լինի, համբերատար, օժտված կանացի հմայքով, կանացի առեղծվածով: Հորս բոլոր թոռները տղա էին, ու նա աղջիկ թոռ էր երազում: Հակառակի պես ոչ ես, ոչ էլ եղբայրներս աղջիկ չէինք ունենում: Երկրաշարժի ժամանակ որոշեցի աղջիկ որդեգրել, սակայն չհաջողվեց, բարդություններ առաջացան: Ափսոս, որ հորս երազանքն իրականացավ նրա մահից հետո: Աղջիկս` Մերին, ծնվեց 92-ին: Շատ եմ ցանկանում, որ նա մորս նման լինի: - Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները: - Մտերիմներիս հաջողությունները: Մեկ էլ շատ եմ ուրախանում, երբ բանակ նոր զենք է բերվում: Զրուցեց Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԸ Թող «անխախտ մնա կառուցումն այս մեծ Գալիք օրերի աննինջ երազում» Ճիշտ 100 տարի առաջ` 1906 թվականին, Ալեքսանդրապոլում դպրոց բացվեց: Գավառական փոքր քաղաքի կրթության առաջնեկներից մեկը տարիներ անց պիտի դառնար առաջատար կրթական հաստատություն ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև ողջ Շիրակի մարզում: Շրջանավարտների ինչպիսի՜ բույլ է տվել երկրին, քաղաքին ու մարդկությանը այս դպրոցը, որքա՜ն ուսուցիչներ են մասնագիտական անաղարտ պատվախնդրությամբ շենացրել այն, ինչպիսի՜ անուններ են սրբացել այս պատերի ներսում, այդ ամենի մասին խոսելը տարեգիրների գործն է: Մենք հազարամյակից հազարամյակ անցած և արդեն 10 տարի կրթահամալիրի կարգավիճակով գործող կրթօջախի ներկա հաղթարշավի ականատեսն ենք: Հարյուր տարեկան դպրոցն իր հարյուրի չափ աշխատակիցներով այսօր հարյուրավոր նվաճումներ է արձանագրել: Ցանկացած ոլորտում ցանկացած արդյունքի հետևում աշխատանքն է` իր անքակտելի բաղադրիչներով. մասնագիտական որակ, կամք և նվիրում: Այս ամենի համադրումն է, որ կանխորոշել է կրթօջախի վերելքի ուղին: Յուրօրինակ են կրթահամալիրի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանի ընկալումները կրթության, ուսուցչին ներկայացվող պահանջների շուրջ. «Ազգի ապագան որոշվում է նրա կրթական մակարդակով: Ամուր դպրոց ունենալ, նշանակում է ունենալ կառուցողական մտածելակերպով օժտված, ժամանակի հետ համընթաց քայլող, նորին արձագանքող ուսուցիչ»,- իր խոհերն է կիսում մեզ հետ տնօրենը, ով իր կյանքի ավելի քան կես դարն անցկացրել է այստեղ` նախ որպես աշակերտ, ապա փոխտնօրեն, իսկ ահա արդեն 16 տարի տնօրինում է այս հաստատությունը: «Մանկավարժության մեջ անելիք չունեցողը չպետք է մտնի դասարան,- նկատում է տ-կն Ամիրխանյանը:- Ես սիրում եմ աշխատել այն սկսնակի հետ, ով ձգտում է դառնալ լավերի մեջ լավագույնը: Եթե, իրոք, մանկավարժ ես, ոգեղենի հավատավորն ու փոխանցողը` նաև, ուրեմն քոնն են դպրոցն ու դասարանը»: Իսկ ծավալվելու հնարավորությունները լայն են: Ինչպես ասում են, թիվ կա աստղերին, թիվ չկա այս կրթօջախում իրականացվող ծրագրերին: Մարզի ամենածրագրառատ դպրոցն է: 7 ծրագիր «Սորոսի»-ի, 10-ը` «Կարիտասի», 4-ը` Կրթության ազգային ինստիտուտի հետ և այլն, և այլն: Հիմնականում ուսումնական ծրագրեր են` այլընտրանքային կրթական մեթոդներով: Մտահորիզոն են ընդլայնում, աշխարհայացք են հարստացնում, հմտություններ են զարգացնում: Ժամանակի արագությամբ չքայլելը կյանքի ընթացքից հետ մնալու վտանգն ունի: Այն, ինչ անհրաժեշտ է կրթադաստիարակչական նորմալ գործընթաց կազմակերպելու համար, այս կրթօջախում առկա է. բարոյահոգեբանական բարերար կլիմա, բարձր կարգապահական դրվածք, դպրոց-ծնող հանրույթի ներդաշնակ կապ: Եվ ամենակարևորը` մանկավարժական որակյալ ներուժ, որպիսին ունենալ կերազեր ամեն մի կրթական հաստատություն: Սովորական բան չկարծեք` գիտությունների թեկնածուներ, շքանշանակիրներ ու մեդալակիրներ, որակի զանազան տարակարգեր ունեցող ուսուցիչներ են ժողովված կրթահամալիրում: Նորիկ Պողոսյանը Խորենացու մեդալով է պարգևատրվել, «հետազոտող ուսուցիչ» տարակարգ ունի: Նույնպիսի տարակարգ ունի կենսաբան Աիդա Քերոբյանը: Երվանդ Սերոբյանը` մասնագիտությամբ ֆիզիկոս, գիտությունների թեկնածու է, արժանացել է Կաթողիկոսի սահմանած մրցանակին: Նրանց ողջ քաղաքն է ճանաչում: Տ-կն Ամիրխանյանը թվարկում է շատուշատ ընտրյալների, մենք էլ իր վաստակի ցուցիչները թվարկենք, որոնք, անշուշտ, լրացնում են կրթահամալիրի բարձր վարկանիշը. ՀՀ ԿԳ նախարարության կոլեգիայի անդամ, Միջազգային հարաբերությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, 2003-ի «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթող... Տնօրենը մեզ շեղում է իրենից և «ուղղորդում» դեպի փոխտնօրենը: Այդ նրանք են` Մանուշակ Սահակյանը, Նոնա Խաչատրյանը, Մորս մասին պատմելու, նրան լիովին նկարագրելու համար անգամ բառերն են անզոր: Նա աշխարհի ամենալավ մայրն է: Մորս բարությունը, համբերատարությունը անսահման է: Մենք երեք եղբայրներով իրարից շատ տարբեր էինք: Բոլորիս էլ նույն կերպ էին դաստիարակել, սովորեցրել էին հարգել ավագներին, չչարախոսել, չստել, օգնել ծնողներին տնային գործերում, պատասխան տալ սեփական արարքների համար, բայց ես, ի տարբերություն եղբայրներիս, սիրում էի դրսի կյանքը, կռվարար էի, անհնազանդ, միևնույն ժամանակ շատ էի կարդում և լավ էի սովորում դպրոցում: Երազում էի իրավաբան դառնալ, բայց չընդունվեցի: Ու քանի որ նաև սպորտով էի զբաղվում, ընդունվեցի ֆիզկուլտ ինստիտուտ: - Ինչպիսի՞ զինվոր եք եղել խորհրդային բանակում: Այդ տարիների՞ն ծնվեց զինվորական դառնալու միտքը: - Ես խորհրդային բանակ մեկնեցի սեփական ցանկությամբ: Բուհն ավարտելուց հետո ինձ գործուղեցին գյուղում աշխատելու: Ընդ որում` շատ բարձր աշխատավարձով: Բայց ես հրաժարվեցի ու գնացի բանակ: Ես լավ զինվոր էի: Ինձ շատ արագ նկատեցին ու նշանակեցին վաշտի ավագ: Ինձ դուր էր գալիս զինվորական գործը, կարգուկանոնը: Մեր գնդի հրամանատարը շատ հարգված, հեղինակավոր մարդ էր և օրինակ էր ինձ համար: Մենք` զինվորներս, շատ քիչ էինք շփվում նրա հետ, բայց սպաները, իրենց խոսքերով, վերաբերմունքով այնպես էին մեծարում-բարձրացնում հրամանատարին, որ ակամա սիրով ու հարգանքով էիր լցվում նրա հանդեպ: Ծառայության ընթացքում պարզվեց, որ ես կազմակերպելու և ղեկավարելու ունակություն ունեմ, շատ լավ գլուխ էի հանում: 120 տարբեր ազգերի, տարբեր մտածելակերպի զինվորների հետ լեզու գտնելը հեշտ գործ չէր: - Ձեզ ինչպե՞ս հաջողվեց, ինչի՞ց սկսեցիք, ի՞նչը կարևորեցիք: - Ամենակարևորը ճիշտ վերաբերմունքն է և անհատական մոտեցումը: Ցանկացած մարդու մեջ կան և° առաքինություններ, և թերություն ներ, ու շրջապատի վերաբերմունքից, միջավայրի պայմաններից է կախված, թե խառնվածքի ո՞ր գծերը կիշխեն: Պետք է խթանել առաքինություններն ու կասեցնել թերությունները: Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվեցի ներքին գործերի համակարգ և աշխատանքի անցա անչափահասների դաստիարակչական աշխատանքային հիմնարկում: Շփվում էի հանցանք գործած, դժվար դաստիարակվող տղաների հետ: Ռեժիմը, կարգուկանոնը, աշխատանքը, դաստիարակությունը հետզհետե փոխում էին տղաների մտածելակերպը, վարժեցնում էին մարդկային համակեցության գրված ու չգրված օրենքներին: Նրանք աշխատում էին, անասուն էին պահում, հող էին Գոհար Քոչարյանը, հիմնական նավավարները, դպրոցի ռիթմի պահապանները, տարբերակված և ինտեգրված կրթություն կազմակերպողները, ամենայն նորի մուտքը դպրոց ապահովողները: «Դպրոցի հաջողությունների բանալին նրանց աշխատանքում փնտրեք»,- ասում է տնօրենը: Նման կրթանպաստ միջավայրում միանգամայն սպասելի է դպրոցի սաների փայլուն հաջողությունները: Վերջին հինգ տարիներին N 1 կրթահամալիրը մարզում գլխավորում է օլիմպիականների «աղյուսակը»: Ամենաթարմը տասներորդցիներ Մանուկյան Արմենի և Հարությունյան Տիգրանի` ԱՊՀ և մերձբալթյան երկրների դպրոցականների միջազգային օլիմպիադայում հաղթանակն է` մեկը` քիմիայից, մյուսը` ռուսաց լեզվից: Աբելյան Ելենան արժանացել է Պուշկինի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Ի դեպ, կրթահամալիրը ռուսերենի խորացված ուսուցմամբ է, և ինչպես կվայելեր այս ուսումնական հաստատությանը, ռուսերենի ուսուցման դրվածքը պատշաճ հիմքերի վրա է դրված: Ասենք, ո՞ր մի առարկայի պարագայում այդպես չէ: Կրթահամալիրի սաները աշխարհի հեղինակավոր համալսարանների դռնե՜րն են թակել: Այս տարվա 51 շրջանավարտներից միայն 16-ը բժշկական համալսարան է ընդունվել: 14-ը նրանցից հաղթահարել է պետպատվերի շեմը: Այսպես արգասաբեր են եղել այս կրթօջախի բոլոր տարիները: Եվ պիտի արգասավոր լինեն նաև գալիք տարիները, քանզի պահպանվում են սերնդակրթության լավագույն ավանդույթները, և նորի առջև լայնորեն բաց են բոլոր դռները: Մենք շնորհավորում ենք այս հին ու այնքան նոր, այս ծեր ու այնքան ջահել կրթօջախի 100-ամյա տարեդարձը: Թող այս փոքրիկ հրապարակումը հաջորդ հարյուրամյակի տարեգրության կերտման համեստ ուրվագիծը լինի: Տարեգրություն, որին կպատշաճեին մեծն Չարենցի տողերը. Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում, ...Եվ դարձար այնքան նոր ու անճանաչ:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ