«ՄՈՌԱՑԿՈՏ» ՕԵԿ-Ը 


 

«Օրինաց երկրում» երևի չեն սիրում, որ լրագրողները մոռանան իրենց «կուրյոզները» և «տարօրինակ» պահվածքը: Ուստի ժամանակ առ ժամանակ այդ ամենի մասին հիշեցնել են տալիս` այսպես գուցե նաև փաստելով, որ կուսակցության մահվան մասին լուրերը չափազանցված են…

Շատերն են հիշում, որ ընդդիմադիր դաշտում գտնված ժամանակ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հանդես էր գալիս ի պաշտպանություն 100 տոկոսանոց ընտրակար գի` մերժելի համարելով մյուս բոլոր տարբերակները: Այսօր, սակայն, կուսակցության փոխնախագահ Մարգարյան Հովհաննեսը ժամանակավրեպ է համարում բացարձակ համամասնականացումը: Թե ինչ «էվոլյուցիա» տեղի ունեցավ կուսակցականների գիտակցության մեջ` դժվար է ասել, սակայն հասկանալի է, որ ՕԵԿ-ին պարտադրվել է պաշտպանել այդ տեսակետը: Եվ պաշտպանում է: Ինչպես ասում են, հերն էլ անիծած, թե անգամ 10 հազար անդամ ունեցող կուսակցության շատ անդամներ տարակուսանքով են վերաբերում առաջնորդներից մեկի նման հայտարարությանը, անընդունելի համարում սկզբունքների դավաճանությունը: Թվում էր, որ հատկապես ՕԵԿ-ը պիտի ձգտեր բացարձակ համամասնականաց ման, քանզի ընտրությունների ժամանակ այս կուսակցությունը հնարավորություն է ստանում փողեր աշխատել, իր ցուցակում ունևոր մարդկանց ընդգրկել: Ուրեմն, հիմա կուսակցութ յունն ինքնասպանության է գնում միայն հանուն այն բանի, որպեսզի իշխանության մեջ չկորցնի իր բազկաթոռները…