ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԸ
Տարբեր առիթներով նշել ենք, որ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահող անդամ, Ռուսաստանը ոչ միշտ է անկեղծ և օբյեկտիվ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Գիտենք ու համոզված ենք, որ Ռուսաստանն այն պետությունների շարքում է, որոնք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Ասվածի ամենավառ ապացույցներից մեկն էլ օրերս Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինի հայտարարությունն է:
- Մենք կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի վստահության վերականգնմանը և հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով, ու այդ պատճառով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործընթացի համար հակաարդյունավետ կլինի: Մենք ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը նոր վեճի լուծումը գտնելու համար կօգտագործեն դիվանագիտական ճանապարհը, չեն դիմի օդային հարձակման սպառնալիքներին և կխուսափեն այս հարցը քաղաքականացնե լուց,- ասել է դեսպանը:
Այն, որ ռուսաստանյան շատ դեսպաններ դեռևս առաջնորդվում են կացնային դիվանագիտության սկզբունքներով` գիտեինք, սակայն չգիտեինք, որ աշխարհի հզոր տերություն ներից մեկի դիվանագետը քաղաքացիական ավիացիան կարող է համարել տարածաշրջանային լարվածության գործոն: Իհարկե, միամիտ չենք և հասկանում ենք, որ այս դեսպանն անցնում է յուրատեսակ շանտաժի` այսպես կատարելով ադրբեջանցիների պատվերն ու իր այն տերերի հանձնարարությունները, ովքեր ղարաբաղյան խնդրի կրակին իրենց ձեռքերն են տաքացնում և գրպանները լցնում ճիշտ այնպես, ինչպես չեչենական պատերազմի ժամանակ:
Քաղաքացիական ավիացիան ընդամենը տրանսպորտ է, որն ապահովելու է ուղևորափոխադրումներ: Ուրիշ ոչինչ: Գուցե ազգովի փո՞ղ հավաքենք և սեմինար կազմակերպենք այս ռուս դիվանագետի և նրա տերերի համար...