Իսլամիստները` Ռուսաստանում 


 

Նրանց ակտիվացումն ամենուր ակնբախ է: Բնականաբար` հեռահար իրենց ծրագրերով, իսլամիստները նորանոր թիրախներ են ընտրում: Արդյո՞ք Ռուսաստանը ևս առաջիկա նշանակետ է դառնում: Չի բացառվում. մանավանդ` Սիբիրում նրանք որոշակի հենման կետ ունեն:

Ընդամենը մեկ օր առաջ ՌԴ անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը համատեղ խափանել են «Իսլամական վերածնունդ կուսակցություն» միջազգային կրոնական կազմակերպության գործունեությունը: Այն ճանաչվել է ահաբեկչական կառույց, որն արգելված է երկրի տարածքում:

Կազմակերպության առաջնորդներն ու մասնակիցները հավաքագրում են կատարել մոսկովյան մզկիթներում: Հընթացս` նաև ծայրահեղական գրականություն են տարածել` այլ անձանց ևս մասնակից դարձնելով հակաօրինական իրենց գործունեությանը (հաղորդել է Ռուսաստանի ՆԳ նախարարության մամլո ծառայությունը):

Ձերբակալվել են խմբավորման 6 ակտիվ անդամներ, որոնց խուզարկությունից առգրավվել է 9 մարտական նռնակ, զենքեր, փամփուշտներ, ծայրահեղական գրականություն և իսլամի արմատական գաղափարների քարոզչության ու հավաքագրման մեթոդների ձեռնարկ: