Կրեմլի շուկայական գինը 


 

Եթե շուկա` ուրեմն առք և վաճառք ու նաև` սակարկումներ: Եթե շուկայական գնի ճշգրտում, ուրեմն` վաճառելու ցանկություն: Ստացվում է, որ մոսկովյան Կրեմլը և՞ս ծախու ապրանք կարող է դառնալ:

Համենայն դեպս գնահատման «Ապխիլ» խումբը գնահատել է ՌԴ մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը` 1,5 տրիլիոն ռուբլի կամ 50 միլիարդ դոլար (հաղորդել է Business FM ռադիոկայանը): Պարզվում է, Կրեմլը մի քանի անգամ էժան է Թաուերից, Կոլիզեյից, Էյֆելյան աշտարակից:

Ինչպես պատմել է «Ապխիլի» բիզնեսի արժեքի գնահատման դեպարտամենտի տնօրեն Ալ. Վուսովը` արժեքը հաշվարկելիս հաշվի է առնվել առևտրային ամենաթանկարժեք անշարժ գույքի միջին գինը, Տվերսկայա փողոցի և Արբատի առևտրական գոտու արժեքը: Հավելվել են նաև կառույցի մշակութային, պատմական և զբոսաշրջային արժեքների գործակիցը:

Համեմատության համար նշենք, որ լոնդոնյան Թաուերն արժե 90 միլիարդ, Հռոմի Կոլիզեյը` ավելի քան 110 մլրդ: Իսկ Փարիզի Էյֆելն անհամեմատ թանկ է` անգամ նշյալ արժեքների հանրագումարից` 550 միլիարդ դոլար: Էյֆելին փոքր-ինչ գերազանցում է AΘΘle ընկերությունը, որն ընդամենը 1 ամիս առաջ գնահատվել է $567,3 միլիարդ: