Հրաժարումն` ներմուծվող պերճանքից 


 

Իրանի իշխանություններն արգելել են պերճանքի առարկաներ ներմուծել: Դա թելադրված է Իրանի դեմ գործող պատժամիջոցների և ազգային արժույթի արժեզրկման պայմաններում տարադրամի ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ (հաղորդել է AssociΖted Press-ը` վկայակոչելով Իրանի կառավարության IrΖn պաշտոնաթերթը):

Արգելված ներմուծումների ցանկում ընդգրկված են 75 անուն ապրանքները: Անցյալ շաբաթվանից ուժի մեջ մտած արգելանքը տարածվում է մասնավորապես արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների, նոութբուքերի, բջջային հեռախոսների, ձեռքի ժամացույցների, սուրճի, զուգարանաթղթի և այլնի վրա: Խոսքը միայն պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե նույն այդ ապրանքների հումքի կամ մասերի մասին է: Օրինակ, Իրանում արտադրվող ժամացույցների, նոութբուքերի և բջջային հեռախոսների մասերը թույլատրվում է ներկրել:

Արտարժույթի խնայողությունն Իրանում ստիպված են խնայել ընթացիկ տարվա հուլիսից` երբ Եվրամիությունը հրաժարվեց նավթ գնել Իսլամական Հանրապետությունից: Միաժամանակ` Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոց է կիրառում նաև ԱՄՆ-ը:

Հոկտեմբերի սկզբին կտրուկ անկում ապրեց իրանական ազգային արժույթ ռիալը` արժեզրկվելով գրեթե 3 անգամ: