Երթևեկի թնջուկներ


¬ Ըհը, էկան£ Գնացել էին հաց ուտելու£ Սոված էին մարդիկ, կշտացան, էկան£ Իսկ ժողովրդի մասին չեն մտածում, որ ըստեղ մի ժամ «պռոպկի» մեջ` անհանգստությունից չգիտեն ինչ անեն£ Լավ ա, հիմի մի բան կանեն,¬ վրդովված, չգիտես ժողովրդի անունից խոսեց, թե իրեն հանգստացրեց երթուղային տաքսու վարորդը£ Իհարկե, վարորդի հետ համաձայն էին շատ ուղևորներ£ Իսկ ով էլ որ համաձայն չէր, մոտ հինգ րոպեից ստիպված եղավ համաձայնվել, քանի որ ճանապարհը բացվեց, և հիսուն րոպեանոց խցանումից դուրս գալով, մեքենաները շարունակեցին իրենց ճանապարհը£ Հասկանալի է, որ այս խցանումների պատճառ ճանապարհաշինարարությունը մեր քաղաքի համար է, բայց քանի՞ ամիս կարելի է հանդուրժել այսօրինակ վիճակը£ Հրաչյա Քոչարի փողոցում, դիցուք, խցանումներն արդեն սովորական երևույթ են վարորդների ու ուղևորների համար£ Ինչքան էլ վարորդները փորձեն ուրիշ ճանապարհներով դուրս գալ Կոմիտասի պողոտա, միևնույն է` նրանք էլի հայտնվում են խցանումների մեջ£ Շատ դեպքերում երթուղային տաքսիների ուղևորները գերադասում են ոտքով հասնել մյուս կանգառ£ Բայց ի՞նչ կարող են անել ծերերը, տկարները, ովքեր հազիվ են նույնիսկ քայլում£ Միևնույն է, բոլորը հասկանում են, որ ոչինչ իրենցից կախված չէ, և եթե տեսուչներն էլ պարտաճանաչ կերպով կատարեն իրեն աշխատանքը… միաժամանակ օգնելով վարորդներին… խցանումներն էլ կթեթևանան, ժողովուրդն էլ համբերատար կլինի£

Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆ Ուսանողուհի