ՄՈԼԱԳԱՐԸ


Արյունարբու մարդասպանի դաժանությունների մասին սահմռկեցուցիչ այս պատմությունը, դժբախտաբար, իրականություն է, որը բավական երկար ժամանակ սարսափի մեջ է պահել մոսկվացիներին (և ոչ միայն նրանց): Ինչպես նշել էինք մեր օգոստոսյան համարներից մեկում, հոկտեմբերին կայացավ մոլագարի դատավարությունը, ինչի մանրամասները ևս հարկ ենք համարում ներկայացնել մեր ընթերցողին: ¬ Ինչո՞ւ եմ ես ապրում£ Ասեք` ինչո՞ւ£ Ինձ ի՞նչ է սպասվում£ Ո՞վ եմ ես. շո՞ւն£ Ես ոչ մեկին պետք չեմ£ Ինձ պետք է գնդակահարեին£ Ավելի լավ է` թող սիրտս կամ թոքերս վերցնեն` այն, ինչ դեռ ունեմ առողջ£ Ամեն ինչ կործանված է£ Սա կյանք չէ… ¬ Ես նման եմ միջատի կամ դեպի անդունդը խորացող տիղմի£ Ինքս ինձ փորձում եմ գոտեպնդել` բարձրանալու ջրի երես (մակերես), բայց ուժ չունեմ ինձ պահել և նորից դեպի անդունդն եմ իջնում… Սրանք «բիտցևյան մոլագարի» վերջին խոսքերը չեն£ Այս տողերը ցմահ բանտարկության դատապարտված և ամենախիստ պայմաններում արդեն ավելի քան տասը տարի իրենց պատիժը կրող երկու այլ կալանավորների նամակներից են£ Իսկ Պիչուշկինի համար մահապատիժը, թերևս, անհամեմատ ավելի թեթև պատիժ կլիներ£ Ցմահ ազատազրկումը պայքար է կյանքի համար և սեփական խղճի հետ զրույց` ապրելիք բոլոր օրերում£ *** Մոսկվայի քաղաքային դատարանն իր պատերի ներսում հազիվ թե միաժամանակ այդքան լրագրող ընդունած լիներ£ Մոլագարի դատավճռի հանդեպ հետաքրքրություն էին ցուցաբերել շուրջ 150 տարբեր լրատվամիջոցներ£ Կալանավորներին դատարանի դահլիճ բերող միջանցքը սովորաբար մթնեցված է լինում£ Եվ երբ բացվել է միջանցքի դուռը, Պիչուշկինը պահակախմբի ուղեկցությամբ անցել է այդ խավարով, լուսարձակելով գործի են դրվել բոլոր տեսախցիկները£ Մոլագարը պայծառ լույսից կկոցել է աչքերը, և ինչպես ականատեսներ են պատմել, ապշել ու նույնիսկ կարմրել է` այդքան մարդ տեսնելով£ Հետո, իհարկե, «վերագտել» է իրեն և նույնիսկ` դատավճիռը լսելուց հետո դատավորի հարցին, թե` «Ամեն ինչ պա՞րզ է», անփույթ փնթփնթացել է` «Ես խուլ չեմ»£ Դատարանը Պիչուշկինին դատապարտել է` միանգամից պատիժը կրելու հատուկ ռեժիմի գաղութում (այլ ոչ թե 15 տարի սովորական բանտում` ինչպես առաջարկված էր մեղադրականում)£ Մինչև կյանքի վերջը նա կբուԺվի` գտնվելով հոգեբույժի հսկողության ներքո£ Իհարկե, նա առայժմ գաղութ չի տեղափոխվի և առաջիկայում նույնպես դատարանի դահլիճ կբերվի£ Ինչպես Մոսկվայի դատախազ Յուրի Սյոմինն է տեղեկացրել` դատաքննությունից հետո Պիչուշկինը ևս 11 սպանություն է խոստովանել, որոնք դեռևս քննության ընթացքում են և հրապարակված դատավճռում տեղ չեն գտել£ Դատախազ Յու. Սյոմինը արդարացի է համարում նշանակված պատիժը£ Իսկ մոլագարի փաստաբան Ալ. Կորյագինը հայտարարել է, որ վճռի գանգատարկման հարցը կճշտվի` դատապարտվածի հետ հանդիպելուց հետո£ Այսպիսով` տասնյակ կյանքեր խլած մոլագարն իր բանտախցում ամենաշատը մեկ զրուցընկեր կունենա£ Աղոտ լուսավորություն, գորշ հագուստ և գորշ սնունդ, խոսակցությունն էլ` ցածրաձայն. այսպիսին է խիստ ռեժիմը… Ցմահ բանտարկյալների պայմաններն աննշան չափով բարելավվում են պատժի առաջին տասնամյակից հետո£ Օրինակ, տարին մեկ անգամ տեսակցություն է թույլատրվում£ Հետո` մինչև 2 օր տեսակցություն` առանձին սենյակում (կնոջ կամ մոր հետ)£ 20 տարի անց` ևս 1 տեսակցություն և ծանրոց£ Եվ քառորդ դարը լրանալուց հետո, այն էլ` լավ վարքագիծ դրսևորելու դեպքում (ընդ որում` վերջին 3 տարին կարգապահական որևէ խախտում չունենալով) նրան կարող են թույլ տալ պայմանականորեն¬վաղաժամ ազատ արձակել£ Համենայն դեպս` պայմանական-վաղաժամ Ռուսաստանում չի ազատվել որևէ ցմահ բանտարկյալ£ Ավելին, լավատեղյակների հավաստմամբ` նրանք այդ ժամկետից էլ քիչ են «նստում»£ Իսկ հոգեբանների պնդմամբ` եթե նույնիսկ այդպիսիներն ազատ արձակվեն, չեն կարողանա հարմարվել հասարակության մեջ. կյանքի հսկա մի բաժինը գորշ վանդակում անցկացնելով, մարդն աստիճանաբար անկում է ապրում, փոխվում է նրա հոգեբանությունը£