Լեոնտևը հանցավորության դեմ կպայքարի... կացինով


Միլիցիայի օրվա նախօրյակին Վորկուտայում անսովոր նվեր ստացավ Վալերի Լեոնտևը. կացին` հուշագրով. «Ընկեր Վ. Յա. Լեոնտևին` հանցագործության դեմ անողոք պայքարելու համար»: Նվիրատուներն արտիստին բացատրել են, որ այդ կացինը ճշգրիտ պատճենն է այն հուշանվերների, որոնք ՆԳ ժողկոմիսարիատը ժամանակին հանձնել է իր աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար: Մասնավորապես, ժամանակին, անխոնջ ծառայության համար, այդպիսի նվեր ստացել է նաև ռուսական էստրադայի աստղին այն հանձնող վարպետի հայրը: Ի դեպ` վերջերս նույնպիսի կացինը արտասահմանյան մի աճուրդում վաճառվել է 1,5 հազար դոլարով: Լեոնտևի հարցին, թե ինչո՞վ է ինքն արժանացել նման հուշանվերի` որևէ ուղղակի կապ չունենալով իրավապահ մարմինների հետ, նրա արվեստի առատաձեռն երկրպագուն պատասխանել է, որ այդ կերպ ինքը կամեցել է վարձահատույց լինել…«Մուռկա» երգի կատարման համար: - Այդ երգը տանը հաճախ էր երգում հայրս (նա ՆԳ մարմիններում էր աշխատում), հետո` անսպասելիորեն այն լսեցի Ձեր կատարմամբ,- բացատրել է նվիրատուն: - Ասել, թե ես զարմացա` հավասար է ոչինչ չասելուն,- հետո ասում էր Լեոնտևը:- Ես իսկապես երգել եմ այդ երգը, բայց դա շատ վաղուց էր` որպեսզի ինչ-որ մեկը հիշեր: Իհարկե, «Մուռկան» կրկին իր երգացանկում ընդգրկել Լեոնտևը չի պատրաստվում, բայց շուտով կկատարի հատուկ իր համար Վլ. Եվզերովի գրած «Քրեական տանգո»-ն: Արտիստը չի թաքցնում, որ խուսափել է «Մուռկա»-ում առկա «գողական» ռոմանտիկայից. - Ինձ այնքան դուր են գալիս 30-40-ական թվականների Չիկագոյի բլյուզները, սպիտակ մետաքսազգեստ կանայք, նրանց կոկտեյլային հագուստները… Այդ ամենը «գանգստերական» ռոմանտիկա են… Արտիստը ծրագրել է նոր կոմպոզիցիան նվիրել ոստիկանության բոլոր աշխատակիցներին, իսկ կացինը կկախի իր բնակարանում` համենայն դեպս. կնայես նրան ու… կարող է նաև պետք գալ: