Ռասպուտինան աֆրիկացիներ է վարձում


Արվարձանային իր վիթխարի տան շքեղագույն վերանորոգումից հետո, փոփ աստղ Մաշա Ռասպուտինայի հոգսերը չնվազեցին. հիմա նա մտահոգված է համապատասխան սպասարկող անձնակազմ որոնելով: Քառահարկ առանձնատունը չորս ննջասենյակ ունի և հսկայական փառահեղ հյուրասրահ, նաև` մարզադահլիճ, սաունա, լողավազան, համերգասրահ, ձմեռային պարտեզ… Ապարանքն այդ տեսանելի է հեռվից և ապշեցնում է նույնիսկ Ռուբլյովկայի նշանավոր բնակիչներին: Այստեղ արդեն հյուրընկալված երջանիկները պատմում են, որ ներսն ավելի յուրահատուկ է. սենյակները առանձնանում են, այսպես կոչված, պալատական ոճով` էթնիկ նորաձևության համադրմամբ: Բնականաբար, նման շքաօթևանը պահանջում են նաև սպասարկող հատուկ անձնակազմ, որի ընտրությունն էլ հիմա Մաշայի N 1 մտահոգությունն է դարձել: Արտառոց (խենթ) երգչուհին ցանկանում է, որ իր այդ շքախումբը բաղկացած լինի աֆրիկացիներից և ասիացիներից: Նա ասում է, որ արտասահմանցիք քիչ են խմում: Իսկ որ նրանք ռուսերենից գաղափար անգամ չունեն` երգչուհին շատ ավելի լավ է համարում` չեն շատախոսի: