Իսկապե՞ս իսլամացվում է ՌԴ-ն 


Անցյալ շաբաթ համացանցը «պայթում» էր Մոսկվայում մզկիթի բացման արարողության ժամանակ մի հայտարարությունից. Ռուսաստանը ուղղակի ժառանգորդն է ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև Ոսկե Հորդայի, իսկ իսլամը հանդիսանում է պետական կրոն:

Նույն արարողության ժամանակ ՌԴ մուֆթիների խորհրդի նախագահ Ռավել Հայնուտդին էր ընդգծել, որ Ռուսաստանը Ոսկե Հորդայի իրավահաջորդն է: Իսկ մուֆթիից հետո նախագահ Պուտինը նրբորեն ակնարկել էր, թե վերականգնված մզկիթը հիմա լիովին արժանի է ՌԴ մայրաքաղաքին, որտեղ օրենքի համաձայն իսլամը պետական կրոններից մեկն է:

Ճանաչված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին սոցցանցերում գրել է, որ ռուսաստանցիները մեկ օրում ահագին նորություններ լսեցին Ռուսաստանի մասին: Ցնցող այդ երկու արտահայտություններն ակտիվորեն սկսեցին քննարկվել սոցցանցերում: Ինչպես online-sΗi.ru-ն է նշել` «Ռուսաստանի տարածքում դեռևս գործող սոցցանցերի», որովհետև վերջերս սպառնալիք է հնչեցվել` արգելել հաղորդակցվելու և տեղեկատվություն տարածելու այդ ձևը:

Ինչ վերաբերում է Ոսկե Հորդայի ժառանգորդը լինելուն` ամիսներ առաջ քաղաքագետները ՌԴ-ն համեմատել էին դրա հետ` ամենաբացասական կողմերը նկատի ունենալով: Սակայն մոնղոլները համացանցում խնդրել էին չվիրավորել Ոսկե Հորդան` այն համեմատելով Ռուսաստանի հետ: