Հետո՞ ինչ, որ քույրս ես 


Կիմ Չեն Ինը քրոջը հեռացրել է աշխատանքից: Կիմ Ե Չժոնը եղբոր անձնական անվտանգության ծառայությունում Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետության նախագահի արտաքին տեսքի պատասխանատուն էր և միջոցներ չէր ձեռնարկել, երբ մի միջոցառման ժամանակ երաժիշտը կիթառով պատահաբար դիպել էր Կիմ Չեն Ինին (գրել է The TelegrΖΘh-ը):

Նախագահի արտաքին տեսքի պատասխանատու ասվածը քույր-Կիմի պաշտոնի մի մասն է միայն: Նա 2013-ին Կորեայի աշխատանքային կուսակցության արձանագրային ծառայության ղեկավարն էր և նախագահ եղբոր առաջատար խորհրդականը` քաղաքական հարցերով: Ինչպես նաև` անվտանգության պատասխանատուն:

Քրոջ պաշտոնանկության մասին Կիմ Չեն Ինը սկսել էր մտածել մի քանի տհաճ միջադեպերից հետո: Մասնավորապես, երիտասարդական միջոցառման ժամանակ ամբոխը շրջապատել է նախագահին, իսկ թիկնազորը բավական ուշացումով է պատնեշ կազմել: Դրանից բացի, մի կոլտնտեսություն այցելելիս, ԿԺԴՀ նախագահին դիմավորել են երաժիշտները, ու նրանցից մեկը թույլատրելի չափից ավելի է մոտեցել Չեն Ինին և մի փոքր ավելի անզգույշ լինելու դեպքում` կարող էր կիթառով հարվածել նրա դեմքին:

Ի դեպ, քույր ու եղբայր կրթություն են ստացել Շվեյցարիայում:

Ապրիլին հարավկորեական հետախուզությունը տեղեկացրել էր, որ Կիմ Ե Շժոնը հավանաբար հղի է և ծննդաբերելու է մայիսին: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` Ե Չժոնն ամուսնացել է անցյալ տարի` երկրում երկրորդ ազդեցիկ մարդու` Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր քաղվարչության պետի որդու հետ (տեղեկացրել է Ηir.24tv-ն):