ՀՈՒՄՈՐ


Սկեսուրը հյուր է գալիս հարսին: Բոլոր պահարանների դարակներն ու տան գույքը ձեռքով «սրբելուց» հետո փոշոտ մատները ցույց տալով` հարցնում է.

- Հիշո՞ւմ ես, թե ի՞նչ ասացվածք կա այս մասին (նկատի ունենալով «Մաքրությունն առողջության գրավականն է» կամ նման այլ ասույթ):

Հարսն առանց երկար մտածելու` պատասխանում է.

- Խոզն ամեն տեղ կեղտ է փնտրում ու գտնում է:

- Վերջին անգամ ե՞րբ ես խտացրած կաթ կերել:

- Այն ժամանակներում, երբ խտացրած կաթը պատրաստում էին կաթից, իսկ կաթն էլ կթում էին կովերից:

 

Աղջիկը հարցնում է մորը.

- Ինչպիսի՞ ամուսին ընտրեմ:

Մայրը սկսում է հորդորել.

- Բավական է, ամուսիններին թող իրենց կանանց: Քեզ համար մի հարուստ ամուրի գտիր:

- Հը´, մի բան բռնեցի՞ր,- վաղ առավոտից ոչ մի ձուկ չբռնած ձկնորսին հեգնանքով հարցնում է անցորդը:

- Հա, մեկին բռնեցի ու գցեցի գետը,- մռայլ պատասխանում է ձկնորսը:

- Երևի շատ փոքր էր:

- Համարյա քո չափերին էր ու քեզ նման հարցնում էր` բռնեցի՞ր մի բան: