ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Իշխանությունները` ընդդիմախոսներին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվով Ուզում ենք ընդամենը սահման բացել, իսկ դուք… գիտահետազոտական-միտահետազոտական… Չի° լինելու, մոռացեք: Բացատրական բառարանից ՀԱԿ _ ՀԱԿասական, մեկը մյուսին ՀԱԿասող միավորների ամբողջություն: Պարզաբանում ԱՐՁԱՆագրությունների «պատվին» ԱՐՁԱՆ չի կանգնեցվում: Ոնց անցնում ենք, սխա՞լ ենք անցնում Ըստ ընդդիմության Էս ինչ ժողովուրդ ենք, հետիոտները «սխալ տեղից» փողոց են հատում, իշխանությունները «սխալ տեղից»` սահման: Ուրեմն` պետք է հանել «փշալարերը» Վարդան Օսկանյանը չի խոստովանում, որ իր հորինած վագրը ցատկի պահին «կախված» է մնացել «փշալարերից»: Կարևորը ոչ ֆուտբոլն է, ոչ էլ գոլը Առաջիկա ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրքերի խփած գոլերը մեր դհոլին չեն: Գրեթե անվերծանելի Հետագայում պատմաբանները կնշեն, որ 3000 տարվա հնություն ունեցող ասորական սեպագիր արձանագրությունները վերծանելը շատ ավելի հեշտ էր, քան այն նախաստորագրված արձանագրությունները, որ պետք է կարգավորեին հայ-թուրքական հարաբերությունները: Տերովին տերն է տարել, անտերին` գելը «Ժառանգությունից» հեռացված, արդեն նախկին կուսակցականները Ր. Հովհաննիսյանին հակադարձել են. - Տե՞ր ես: - Այժմ արդեն Տեր-Տեր եմ: - Տեր-Տեր կոչումը միայն Վեհափառին է վերապահված. կարճ ասած` անտեր ենք: Գույնզգույն Ամերիկան կամ «ժողովրդավարական» հավասարություն Աշխարհի ամենահակառասիստական պետությունը ԱՄՆ-ն է: Այնտեղ, եթե Նախագահը սպիտակ է` պետքարտուղարն է սև, եթե Նախագահն է սև` պետքարտուղարն է սպիտակ: Թող ապացուցեն իրենց հայրենասիրությունը Իշխանությունները որոշում են կայացրել, որ եթե հայ-թուրքական սահմանը փակ մնա, ռուսական զորքերին այնտեղից պետք է հանել, և ՀՅԴ-ին` իր ողջ էլիտայով ու շարքայիններով, բարեկեցիկ սփյուռքահայերով հանդերձ, դարձնել սահմանապահ: ԲՀԿ արդարացումը - Ախր, ինչպես բարգավԱՃԵՆՔ, երբ ողջ աշխարհն է հետԱՃՈՒՄ: Հայաստանցիները` սփյուռքահայերին Բոլոր սահմանները բաց Ամերիկան թողեք, եկեք գոնե 2-3 տարի շրջափակված Հայաստանում ապրեք, ձեր բիզնես-առևտուրն էլ Վրաստանով (ուզեք-չուզեք) արեք. ընենց կայֆա, անուշութունեն ջաններդ խուդուդ կուգա: Թշվառությունից հոգնած հայաստանցիներն էլ թող նույն 2-3 տարին ձեր փոխարեն կարոտից «տառապեն» ԱՄՆ-ում: Երբ պարզվեց, որ առանց Իրանի տարածքի ու գազի «Նաբուկոն» գլուխ չի գա ՕԲԱՄԱ - Ահմադինեջադ ջան, ուրեմն ախպեր ենք: Նախկինում սխալ ենք եղել, քո ատոմը աշխարհի ամենախաղաղ, ամենաանվտանգ ատոմն ա, «Նաբուկոյի» արև:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ