Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2009թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները: Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում 2009թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Երևանում էր գտնվում Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումփի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կողմերի միջև փորձի փոխանակման հնարավորություններին առնչվող հարցեր: Հանդիպումների ընթացքում գնդապետ Ուլրիխ Շտումփը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներին ներկայացրեց Գերմանիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը, խնդիրներն ու պարտականությունները, ինչպես նաև Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության ձեռք բերած փորձը: