90 միլիոն տարեկան ձվեր


Բրածո կենդանու ձվերը, որոնք մոտավոր հաշվարկներով 90 միլիոն տարեկան են, Դոն գետի ափին հայտնաբերել են Վորոնեժի մարզի դպրոցականները: Ինչպես տեղեկացրել է REGNUM վՏՉՏրՑՌ գործակալությունը` գտածոն հայտնաբերվել է Կամենսկի շրջանի Մարկի գյուղի կավճային նստվածքներում: Ասել է թե` դինոզավրի այդ ձվերը հասակակից են այդ նստվածքներին, որոնք երկրաբանների հավաստմամբ` առաջացել են մոտ 90 մլն տարի առաջ` երբ այստեղ ծփում էր նախապատմական ծովը: Դպրոցականների «հայտնագործությունը» գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ռենտգենյան լուսանկարում` ձվերից մեկի վրա պարզորոշ երևում է ինչ-որ պոչավոր կենդանու սաղմը: Նման գտածոներն աշխարհում եզակի են: