Ոսկյա բջջային հեռախոս` Պետդումայում


Պատգամավորների, պաշտոնյաների ու երևի թե բոլոր փողատերերի հոգեբանությունը կարծես` ամենուր նույնն է: Իհարկե` շլացնող իրեր ունենալու հարցում: ՌԴ Պետդումայի վաճառակետում, օրինակ, հայտնվել է ադամանդներով զարդարված բարձրահարգ մաքուր ոսկյա բջջային հեռախոս` 5,5 միլիոն ռուբլի արժողությամբ: Խորհրդարանի աշխատակիցներն ու պատգամավորները, ասում են` մեծ հետաքրքրասիրություն ունեն թանկարժեք հեռախոսների հանդեպ, սակայն` - Անցյալ ամբողջ շաբաթվա ընթացքում այդ նմուշները գնողներ չեն եղել,- պատմել է վաճառողը` հավելելով, որ ընդամենը 1 պատգամավորի է հետաքրքրել 1 մլն ռուբլի արժողությամբ այլ հեռախոս: Ի դեպ` Պետդումայի ցուցահանդես-վաճառքում 5 հազարից մինչև 5,5 միլիոն ռուբլի արժեցող հեռախոսներից բացի ներկայացված է նաև 32 մեգաբայտ հիշողությամբ ֆլեշ, որն արժե 33 հազար ռուբլի: