Ջիբլարթարը` 4 ժամ 9 րոպեում


74-ամյա գերմանացի Կոնրադ Օյլերը ճանաչվել է աշխարհում ամենածեր լողորդը, ով 4,9 ժամում լողալով հատել է 18,5 կմ` իսպանական Տարիֆայից մինչև մարոկյան ափ: Ընդ որում` առանց ջրի ազդեցությունը մեղմացնող ջրահանդերձի: Օյլերն, իհարկե, խոստովանել է, որ բավական ցուրտ է եղել: Ջրի 14-18 ջերմաստիճանից բացի նրա լողը դժվարացրել են նաև ուժեղ հոսքերը: Բայց ծերունի լողորդը երկու տարի լավ մարզվել էր: Իր իսկ խոսքերով` ինքը վաղուց էր մտադրվել հատել Ջիբլարթարը, սակայն դրա իրագործումը ստիպված էր հետաձգել` ուսի վնասվածքի պատճառով: Նշվում է, որ մինչ հիմա այդ նեղուցը լողալով հատել է շուրջ 300 մարդ: Իսկ դրա գլխավոր խոչընդոտը սառը ջուրն ու ուժեղ հոսքերն են: Լողորդներին միշտ ուղեկցում են նավակներ, և յուրաքանչյուրը կես ժամը մեկ նրանց խմելու ջուր է հրամցվում: