Զինվորուհիների պահանջներն էլ շատ են


Շվեդիայի զինված ուժերում ծառայող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պահանջում են իրենց դասական` միակերպ համազգեստի բաղադրիչ դարձած մարզական կրծկալները փոխարինել հրադիմացկուն նմանօրինակով: Կանացի զինվորական սպիտակեղենի այդ բաղադրիչներն ավելի ապահովով փոխարինելու խնդիրն առաջին անգամ չէ, որ արծարծվում է: Զինծառայող կանայք բազմիցս դժգոհել են «պատերազմողի համար» նախատեսված կրծկալների և հատկապես դրանց գործվածքի անհարմարավետությունից ու նաև առողջության համար որոշակի վտանգավոր լինելուց: Ամենակարևորը` ցանկացած պատահական կայծից դրանց կարող են այրվել` այրելով մարմինը: Մի խոսքով, խնդրահարույց այս թեման անտարբեր չի կարող թողնել բանակի ղեկավարությանը. մանավանդ` սպասվում է, որ գալիք տարի Շվեդիայի բանակի նորակոչիկներից շուրջ 2000-ը կանայք կլինեն: