Թիկունքիս չես` աշխարհի թշնամին ես


«Առավոտյան ես մի կարծիք եմ ունենում, կեսօրին` մեկ այլ, իսկ երեկոյան արդեն ոչ մի կարծիք չեմ ունենում». ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանի` թևավոր խոսք դարձած այս խոստովանությանն են ադրբեջանցի վերլուծաբանները նմանեցնում Մեթյու Բրայզայի պահվածքը£ Սակայն արդյո՞ք Բրայզան սեփական կարծիքն է արտահայտել` հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքը կորոշի` հանրապետությունը կանցնի Ադրբեջանի ենթակայության տակ, թե՞ անկախություն կստանա£ ԼՂ¬ի կարգավիճակի հստակեցման առումով նա ասել է նաև` - Կանցկացվի հանրաքվե, և խնդիրը կլուծեն իրենք` ղարաբաղցիները£ Ադրբեջանցիներին, իհարկե, դուր էր եկել դիվանագետի նախորդ հայտարարությունը` իրենց երկրի տարածքային ամբողջականության օգտին£ Այնժամ` բարոյական էին և° Բրայզան, և° նրա երկիրը, և° մանավանդ` ազզի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը£ Հիմա արդեն ադրբեջանցիք Միացյալ Նահանգների բարոյական իրավունքներն են քննարկում` հանկարծ գլխի ընկնելով, որ «ամբողջ աշխարհը լավ գիտե», թե Նահանգներում որքանով է պաշտպանված բնիկների` հնդկացի ազգաբնակչության իրավունքները£ Պարզվում է` մեր հարևանները չեն մոռացել նույնիսկ, թե 1973¬ին ամերիկյան իշխանություններն ի¯նչ դաժանությամբ են ճնշել գյուղերից մեկում բռնկված ապստամբությունը£ Ավելին, իր նավթային ժպիտով Միացյալ Նահանգների հիացքը կորցրած Ադրբեջանին, պարզվում է, արդեն դուր չի գալիս, որ` - ԱՄՆ¬ը միշտ և բոլոր ժամանակներում պատրաստ է եղել հայտարարություններ անել, որոշումներ ընդունել` ոչ թե արդարության ու մարդասիրության սկզբունքներից ելնելով, այլ սեփական մորթապաշտ հետաքրքրություններից£ Չէ, մեր հարևաններն իսպառ կորցրել են հույսը` ամերիկյան սկուտեղով Ղարաբաղ-ընծային վերստին տիրանալու£ Եվ «թիկունքիս չես` աշխարհի թշնամին ես» սկզբունքով, արդբեջանցի վերլուծաբաններից մեկը (Աքպեր Հասանովը) այսպիսի ընդհանրացում է կատարել. ¬ …Մենք բոլորս հետագայում նույնպես վկաները կլինենք` թե ԱՄՆ¬ը ինչպես է նախկինի նման իրեն իրավասու համարում միջամտել աշխարհի այլ պետությունների գործերին` ուժեղի իրավունքով£ Իսկ նրանց դիվանագետները առաջվա պես իրենց ծիծաղաշարժ հայտարարություններով մեջ են ընկնելու` նեկրասովյան Վրունգլեր գեներալի ոճով և փորձելու են դեմքի խելոք արտահայտությամբ հնչեցնել իրենց հերթական հիմարությունը, որոնցից հենց իրենք միշտ պատրաստ են հրաժարվել` գանգատվելով իրենց մտքերի սխալ մեկնաբանությունից£ Հետաքրքիր է` եթե իրոք այդպես լինի, այսպիսի ճամարտակումներն ի՞նչ «օճառով» են սղալու ադրբեջանցիները£