ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


«ԹԱՔՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ» «ՆԵ» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ ԱՄԻՐՅԱՆ ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ճիշտն ասած` այն, ինչը վերաբերում է նյութականին` սոցիալական վիճակին, միշտ էլ հաղթահարելի է եղել ինձ համար£ Ամենադժվարը եղել է մարդկային հարաբերութ յունների ճիշտ կազմակերպումը£ Եթե ասեմ` իմ կողմից եղել է ճիշտ կազմակերպված մարդկային հարաբերություններ, գուցե կթվա մեծամտությունից, բայց դա իրոք էդպես է, որովհետև ես նվիրվող եմ ու սիրել գիտեմ£ Սակայն կյանքում այնպես է ստացվել, որ անընդհատ մարդկային փոխհարաբերություններում այդ նվիրվածությունն ու սիրելը, չափից ավելի տրվելը վերջին հաշվով ավարտվել են, եթե, չասենք` ողբերգությամբ, բայց` տխուր£ Դա կարող է լինել հարազատդ, ընկերդ, սիրած տղամարդը£ Բացառում եմ զավակիս միայն£ Այսինքն` թվացել է, թե ամեն ինչ հրաշալի է, բայց վերջում ավարտվել է տխուր£ - Եթե ոչ հայ, ապա, որ ազգի նեկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Երևի իտալուհի, ամենայն հավանականությամբ£ Որովհետև իրենք տաք են մեզ նման և ջերմ են ու սիրել, նվիրվել գիտեն£ Մի քիչ ճանաչում եմ իտալացիներին£ Ֆրանսուհի հաստատ չէի ուզենա լինել, որովհետև նրանք սառն են ավելի£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ ¬ Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, կյանքումս չի եղել այնպիսի բան, որ թաքցնեմ£ Կյանքում սիրել եմ մի տղամարդու` ով ամուսնացած է եղել և այդ մասին չեմ թաքցրել£ Չկա այդպիսի բան, որը թաքցնեմ£ Սիրել եմ ու սիրում եմ Աստծուն, սիրում եմ զավակիս£ Չար բան չեմ արել երբեք£ Եթե երբեմն ներսումս նախանձն է գլուխ բարձրացրել` ասել եմ. կանգ առ Անահիտ. նախանձը քոնը չէ£ Յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, իր ճակատագրով£ Աստծո պատվիրանները հնարավորինս կատարել եմ, և այդ պատճառով էլ չկա այնպիսի բան, որը չուզենայի բարձրաձայնել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինքնին կյանքը առեղծվածային է£ Եթե դու մտածես, որ այս կյանքում ամեն ինչ հասկացել ես, ուրեմն ավարտվել ես արդեն£ Վերջ, կարող ես հանգիստ աչքերդ փակել ու համբարձվել երկինք` ստանալով երկրորդ կյանք£ Կյանքը` իր բոլոր տեսակի փոխհարաբերություններով ինձ համար առեղծված է£ Կապ չունի, թե քանի՞ տարի ես այս երկրի վրա ապրել. միևնույն է մինչև խոր ծերություն էլ ապրես, կյանքն ինձ թվում է առեղծված£ Կյանքի մատուցած անակնկալները` ուրախալի, թե տխուր£ ¬ Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի մի դեպք է շատ¬շատ տպավորվել` աշխատանքի հետ կապված£ Տարիներ առաջ, «ՆԵ»¬ն նոր էր այսպես ասած բացել երկաթյա վարագույրը. անկախ Հայաստանում առաջին անգամ կնոջ համար, կնոջ մասին և հանուն կնոջ թերթ էր հրատարակվել, որում ինտիմ հարցերի մասին մի քիչ ավելի ազատ էին խոսում£ Ու «ՆԵ»¬ն շատ մեծ քանակով սպառվում էր` 10.000 օրինակ£ «Ռուսաստանը անկողնում». այդպիսի նյութ էին ինձ բերել. քրեական պատմություններ` էրոտիկ ֆոնի վրա£ Մի քիչ բաց էր, բայց տպեցի£ Մի քանի օր հետո աշխատանքի գալիս` հանկարծ նկատեցի, որ առաջին հարկում աղմուկ¬աղաղակ է. մի պապիկ չալիկը բարձրացրած գոռգոռում էր£ Լրագրողական հետաքրքրասիրությունից դրդված` մոտեցա, ու մեկը այդտեղ, գլուխը ազատելու համար ինձ ցույց տվեց և ասեց, որ ինքն է խմբագիրը£ Ես հազիվ պրծա ծեծ ուտելուց£ Այդպես ազդել էր այդ նյութը պապիկի վրա£ ¬ Մանկության այն հուշը, որը մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ -¬ Էսպես ասեմ, որ մինչ ծնվելը մի հետաքրքիր պատմություն կա£ Ծնողներս դեռ նշանված են եղել ու վիճակախաղի երեք տոմս են գնել ու որոշել են, որ իրենց երեխաները պետք է լինեն Արայիկ, Անահիտ, Արմեն£ Ու գրել են այդ վիճակախաղի տոմսերի վրա£ Ի՞նչն է հետաքրքիր. այդ տոմսերից յուրաքանչյուրը մեկական ռուբլի է շահել£ Ես համարում եմ, որ շահած այդ սիմվոլիկ մեկական ռուբլիները մեր երեք երեխաների հաջողության գրավականն են£ Իսկ ընդհանրապես շատ լավ մանկություն եմ ունեցել. սիրող ծնողներ, համերաշխ ընտանիք£ Տան միակ աղջիկը ես էի, ու հայրս առանձնահատուկ էր ինձ սիրում£ Կան դրվագներ, որոնք ես երբեք չեմ մոռանում£ Հայրս չկա, բայց ցանկացած դրվագ, որ կապված է իրեն հետ, իմ մեջ շատ վառ է ու ապրեցնում է ինձ£ Ես ավելի շատ հայրիկիս հետ եմ կապված եղել£ Այսօր իմ այգում շատ ծառեր կան, որոնք հայրս է տնկել ու ծառերի այդ կանաչի միջոցով ինքը շարունակում է ապրել իմ մեջ£