Նշանաբանը` ոչ մի օր առանց Մաքսիմի


Ալլա Պուգաչովան իր նոր կողակցին ուղեկցելու է` Լիտվայում նրա հյուրախաղերի ընթացքում: Այս զույգի մասին ինչ էլ ասեն` միևնույնն է. նրանք, կարծես, թեկուզ մեկ օր այլևս չեն կարող ապրել առանց իրար: Լիտվական աղբյուրների հավաստմամբ` Ալլա Բորիսովնան անսպասելիորեն որոշել է Մաքսիմ Գալկինի հետ Պալանգա մեկնել, որտեղ համերգով հանդես է գալու հումորիստը: Եվ հատկապես Պրիմադոնայի համար Գալկինի մենեջերը տեղի լավագույն հյուրանոցի ամենալավ համարն է պատվիրել: Բայց, քանի որ Պալանգան չի փայլում իր պերճաշուք հյուրանոցներով, ամենայն հավանականությամբ, Ալլա Պուգաչովային կտեղավորեն Vanagupe հյուրանոցի Նախագահական երեք սենյականոց համարում, որի մեկօրյա արժեքը մինչև 600 եվրո է: Լիտվայի առողջարանային այս քաղաքը շատ խնամքով է նախապատրաստվում ամռանը. հունիսի 1-ից պալանգյան Բրոդվեյ կամ Արբատ համարվող Բասանվիչյուսի փողոցում դադարեցվում է մեքենաների երթևեկը, և այն վերածվում է հանգստի ու հանգստյան խրախճանքների կենտրոնի: Քաղաքի ամենահեղինակավոր համերգահրապարա կում էլ հենց` ամառային էստրադայում, օգոստոսի կեսերին ելույթ է ունենալու Գալկինը: