ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ


Իշխանությանը մոտ կանգնած շրջանակներում զրույցներ են շրջանառվում, թե սեպտեմբերին կատարվելիք մեծածավալ կադրային փոփոխությունների մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, կասկածներ կան, որ պաշտոնանկությունների մասին խոսակցությունները կոնկրետ ուժի կողմից են հրահրվում` որոշակի անազնիվ նպատակներ հետապնդելով: Ի պատասխան շահարկումների` գործադիրից հավաստիացնում են, որ կադրային փոփոխություններ միշտ են եղել և առաջիկայում նույնպես շարունակվելու են: Այլ հարց է, որ զանգվածային պաշտոնանկումների հիմքեր այս պահին չկան և առաջիկայում նույնպես հազիվ թե ստեղծվեն: