ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ՈՒԶՈՒՄ Է «ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ», ՍԱԿԱՅՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՂ» ՉԿԱ


Երևի քաղաքագիտության պատմաբաններն ապշեն` լսելով Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր, նախկին մեդիամագնատ և նախկին ընդդիմադիր, սակայն միշտ կենտրոնամետ Տիգրան Կարապետյանի հայտարարությունը: Վերջերս սպառնալիքներ տեղալով իշխանություններին, Կարապետիչը հայտարարել է. - Թող մտածի իշխանությունը, մենք մտածելու բան չունենք, որովհետև անտեսված ենք բոլորի կողմից: Իսկ սրանից հետո էլ նա ասել է, որ եթե իշխանությունները շարունակեն իրեն անտեսել, ինքն իր կուսակցությամբ կանցնի ՀԱԿ-ի կողմը, չնայած ՀԱԿ-ից այնպես է «զզվում», որ ախորժակը փակվում է: Նման հայտարարությունն, իհարկե, տարօրինակ ու զավեշտալի է, քանզի քաղաքական գործիչը, ով դեռ վերջերս այն էյֆորիայի մեջ էր, թե ինքն ընդդիմության առաջնորդներից մեկն է, հրապարակային գործարք է առաջարկում իշխանություններին: Խնդրում է իրեն նկատել, ինչ-որ «բան տալ». գուցե` խոստումներ, որ թույլ կտան մտնել խորհրդարան: