Հա՞ որ...


Մինչ գործազրկության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ, հայաստանյան որոշ ձեռնարկություններում սկսված տարօրինակ գործընթացի արդյունքում մարդիկ սկսել են ինքնակամ լքել աշխատատեղերը: Վարորդ-առաքիչների հսկայական բանակը եկամուտների կտրուկ անկման փաստի առաջ է հայտնվել այն բանից հետո, երբ համեմատաբար խոշոր ընկերությունների ներկրած չափիչ նոր համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալ ոչ միայն մեքենայի գտնվելու վայրի, այլ նաև վառելիքի ծախսի մասին: Աշխատատեղերը լքողները պարզաբանել են, որ եթե բեռնատարները անձնական նպատակների համար նույնպես չշահագործվեն, և կամ բենզինի ու գազի փոքր չափաբաժիններով կուտակվող ավելցուկն իրենց չհասնի, ապա աշխատելը միանգամայն ավելորդ կդառնա: Նրանք հավաստիացնում են, որ իրենց աշխատաժամանակը երբեմն 12 ժամն էլ է գերազանցում: Իսկ մինչ այս` կողմնակի եկամուտ իրենք ստացել են գործատուի հետ ոչ բացահայտ, լռելայն համաձայնությամբ: Նոր համակարգով աշխատող կամ այն ներդնել պատրաստվող ընկերություններն էլ պնդում են, որ իրենց գործերը նախկինի նման լավ չեն, իսկ վարորդները մինչև հիմա ցածր վարձատրությունը ինքնագլուխ «փոխհատուցել» են նման մանր խարդախություններով: Բա հիմա ո՞նց ապրեն