ՀՀ ժամանեցին «ժիվոյ» մասոններ


Եվ այսպես մասոնները ժամանեցին Երևան: Երկար սպասված հանդիպում: Աչքներս լույս: Շատերի համար առեղծվածային այս կառույցի ներկայացուցիչն ընդամենը մեկ բան «բացահայտեց», որ Հայաստանում կա 15 մասոն: Անունները չտվեց... Դա էլ բնական է: Հորդորեց ՀՀ ԶԼՄ¬ներին` իրենց մասին զգույշ գրել: Պարզվեց նաև, որ գործում է «քնքշություն» անունով մասոնական օթյակ: Մի խնդրանք¬առաջարկ. բաց սեմինար անցկացրեք «Քնքշության գաղտնիքները» թեմայով: Որ մեր ժողովուրդն իմանա` «քնքշությունն» Աստծուց է, թե՞... այդ բառը մշտապես չակերտավոր է: