Արջաորս` մկան թակարդո՞վ


Անհասկանալի շտապողականությունը և աժիոտաժը ԼՂ հարցի շուրջ, որ հանկարծակի դրսևորեցին Արևմուտքն ու Ռուսաստանը միաժամանակ, ենթադրում է «մկան թակարդի» առկայություն: Պարզ չէ սակայն, թե ով է թակարդ տեղադրողը, և ով պետք է հայտնվեր մկան կարգավիճակում: Չի բացառվում, որ դա ո´չ Հայաստանը լինի, ո´չ էլ` Ադրբեջանը: Միգուցե Արևմուտքն այդ խղճուկ թակարդով ռուսական արջին էր ուզում «բռնել», և դրա համար էր Կազանից հետո հիասթափության դառը դրամա խաղում, նսեմացնելով ՌԴ ջանքերը: