Անսպասելի բռնկում` բենդերյան ոճով


Կազանյան հանդիպումից հետո, մի փոքր ժամանակաընթացք հանդարտություն պահպանելով` ՌԴ նախագահը հանկարծ մտածեց. «չբռնե՞մ ու կատաղեմ»: Ըստ իրազեկ աղբյուրների` իր մոտ կանչելով Լավրովին, նա ասել է. «Վերջ... բայց սա վերջն է միայն առաջին սերիայի: ԼՂ հարցում ինձանից միջնորդ դուրս չեկավ, ստիպված եմ դառնալ «ճնշող» ու հրամայող: Նիստը շարունակվում է, պարոնայք. նյարդայիններին խնդրում եմ վերջ տալ ջղաձգումներին»: