Որդին հաղթեց` հոր փոխարեն
1858 թ. պոկերի խաղամոլ Ռոբերտ Ֆոլլոնին սպանեց նրա կողմից պարտված խաղընկերը` հայտարարելով, որ Ռոբերտը խարդախությամբ է խաղում իրենից տարել 600 դոլար: Խաղասեղանի շուրջ Ֆոլլոնի «դժբախտ տեղը» ոչ մեկը չի ցանկացել զբաղեցնել, և մահից առաջ նրա շահած 600 դոլարը մնում էր սեղանին: Բայց խաղը շարունակել էր պետք, և մրցակիցները որոշում են դրսից անծանոթ մեկին հրավիրել` որպես խաղընկեր: Այդպես էլ անում են. նրանցից մեկը դուրս է գալիս ու շուտով վերադառնում մի երիտասարդի հետ, ով այդ պահին անցնելիս էր եղել խաղատան մոտով և չէր մերժել անծանոթ մարդու առաջարկը: Նորեկին նստեցնում են հանգուցյալի աթոռին, որպես սկզբնական խաղագումար նրան տալիս են սպանվածի շահած 600 դոլարը: Երիտասարդը շուտով հաղթում է բոլորին` շահելով 2200 դոլար: Խաղից հետո ոստիկանները ձերբակալում են մարդասպանին և նախ պահանջում են` գտնել հանգուցյալ Ռոբերտ Ֆոլլոնի մերձավոր ազգականին և վերադարձնել նրա շահած 600 դոլարը: Շատ չանցած ոստիկանատուն է գալիս Ռոբերտի որդին` նույն այն հաջողակ խաղացողը, ով հորը չէր տեսել ավելի քան 7 տարի: