ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ Թշնամին մեր տանն է, մեր մեջ... դուրս հանենք նրան, որ հարատևենք


Վերջին շրջանում սկսել են աշխուժանալ հհշածին տարրերը: Սրանք երևի մոռացել են, որ այլևս սպառված են որպես քաղաքական ուժ, եթե չասենք` մեռած, այնքա¯ն մեռած, որ այս իշխանությունների ամենաթողության պայմաններում անգամ հայության բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում սրանց վերադարձը… Այլևս ոչ մի որակումից չվիրավորվող, քաղաքական դիակի վերածված այս օտարամոլ տարրը փորձում է ջղաձգվել, սակայն, սա կհանգեցնի ընդամենը հոգեդարձի, որի դեպքում տանջանքն ավելի դաժան է լինում… Միգուցե սա հասկանալով` հհշածին տարրը փորձում է նաև նոր դեմքով հանդես գալ, իհարկե <<հին գվարդիան>> պահպանելով: Ընդամենը վերջերս <<ներգաղթած>>, բայց իր թույնով ու հակահայկականությամբ արդեն բոլորիս հասցրել է զզվեցնել <<Ժամանակ - Երևան>> թերթուկը, որի խմբագիրը հարազատ իր նախորդների գաղափարին` հրաժարվել էր ծառայել ազգին ու հայրենիքին, բայց ամերիկաներում մեծ խանդավառությամբ <<Ժամանակ - Լոս Անջելես>> թերթուկով ծառայում էր մի այլ ազգի…: Այն, որ հհշածին տարրը ատում է ազգայնականներին, գաղտնիք չէ, և սա ցուցադրվում է անթաքույց` ի տես իրենց տերերի: Եղած ֆշշոցները բավարար չէին և ահա, <<Ժամանակ - Երևանի>> 05.07.2006թ. թողարկումում <<Մեկ ազգ - մեկ մշակույթը>> ֆաշիզմ>> է>> վերնագրով հոդվածում ոմն Հովհաննես Պողոսյան օտարածին կամ անդեմ արարածին բնորոշ հարցեր է ուղղում հայ հասարակությանը. <<ինչու̉ մեկ ազգ>>, <<ինչու̉ մեկ մշակույթ>> և այլն: Ապա իր պատվերին կամ ուղեղին համապատասխան, հայտնում է, որ <<Մեկ ազգ>> կարգախոսը ֆաշիզմ է, քանի որ մեր երկրում ապրում են նաև հույներ, եզդիներ, հրեաներ և այլն: Այս հովհաննեսպողոսյանը չի հասկանում, որ <<Մեկ ազգ մեկ մշակույթ>> կարգախոսը կամ միջոցառումը ուղղված է աշխարհասփյուռ հայությանը և ոչ թե ՀՀ բնակչությանը, ուստի նպատակ ունի հզորացնել հայկական ինքնագիտակցությունն ու մշակույթը հայրենիքում և սփյուռքում: Սա նաև նպատակ ունի զերծ պահել մեր դարավոր ու ինքնատիպ մշակույթը այլ, օտարահունչ ազդեցություններից, իսկ սփյուռքահայությանը` ձուլվելու վտանգից: Եթե այս ազգապահպան գործընթացը <<ֆաշիզմ>> է, իսկ իրականացնողները` ֆաշիստ, ապա ինքը, նույն տրամաբանությամբ հայ չէ, օտարի ծառա է, քանի որ իր հոդվածում փորձում է խառնել հայ և Հայաստանի քաղաքացի (որը կարող է նաև այլազգին լինել) հասկացությունները, իսկ քրիստոնեությունը փորձում է ներկայացնել որպես գործիք` համաշխարհայնացման գործընթացի համար: <<Հայի մշակույթը հնդիկի, թուրքի, ռուսի… մշակույթների մի մասն է>>. հայտնագործում է նորաթուխ <<մշակութաբանը>> և հավելում. <<Մեկ ազգ - մեկ մշակույթի>> փոխարեն պիտի լինի <<Մեկ երկիր, մեկ եկեղեցի և մեկ ապագա>> կարգախոսը: Այո¯, իհարկե, միայն թե չլինի ազգ, հայրենիք, մշակույթ, լեզու, հավատք... այս սրբությունները սարսափեցնում են ապազգային տարրերին, իսկ թե այդ <<երկիրը>> որ ազգին կծառայի, այդ <<եկեղեցին>> էկումենիզմ կքարոզի, թե առաքելական հավատք, կամ այդ <<ապագան>> ում է վերաբերում (վստահ ենք` աշխարհաքաղաքացուն), սրանք հեղինակին ոչ թե չե'ն հուզում, այլ` հակառակ կողմից են հուզում... Շարունակելով թեման` անդրադառնանք արդեն <<հին գվարդիայի>> լավագույն ապազգայինի (մեղմ ասած)` ամերիկանիզմի և սիոնիզմի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Բլեյանին, որը հայիզմի դեմ հանել է իր բլեիզմը... Սա էլ հայտարարում է, թե <<Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, անհրաժեշտ է հայերի և ազերիների միջև հաշտության վերականգնում, ստեղծագործ աշխատանքի վերականգ նում>>: Արդյոք սա տհասություն է̉: Ամենևին: Սա դավաճանի կամ թշնամու խոսք է: Եթե մեր ռազմավարական գործընկերների գործը պատեհ առիթի դեպքում մեզ մորթելն ու մեր հայրենիքին տիրելն է, ապա մեր հայրենիքում մեր լեզվով մեզ հետ խոսում (անարգում) է թուրքը... քանզի սրա բարբաջանքը միայն ու միայն թուրքի է. <<Զանգելանը գրավելով` մենք խախտեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>>: Այնուհետև, Աշոտ Բլեյանը հայկական պատմական հողերի ազատագրումը համարում է արկածախնդրություն, իսկ վերջում էլ լկտիաբար հայտարարում է, թե արցախյան պատերազմն անիմաստ էր, իսկ Եռաբլուրում ննջող առյուծների նահատակվելը` աննպատակ: Այո, սա այն մարդն էր, ով պատերազմի տարիներին գնաց Բաքու` իր նախնիների մոտ և, Հայաստան գալով, հայտարարեց, թե Ադրբեջանը մեզնից հզոր է` փորձելով ընկճել ցրտի ու մութ տարիների դիմակայող ժողովրդին: Սա այն նույն մարդն է, որը հրապարակավ մերժեց Հայ դատը` փորձելով հայոց հազարամյակների պատմությունը սահմանափակել 200 տարվա մեջ (ինչպե̉ս կարելի է ԱՄՆ-ից մեծ երևալ), և սրան հայ ազգը ներեց կամ գուցե արհամարհեց, որից էլ սա հոխորտում է, թե իր խոսքերի համար իրեն կարող են <<կախել, հրապարակում քառատել>>, լա¯վ հասկանալով, որ կարող է թաքնվել իր տերերի <<խոսքի ազատության>> պաստառի տակ: Սրանք դեռ վերջը չեն, օտարահպատակները դեռ լուրջ կռիվ ունեն Հայաստանում` հայության դեմ: Ուստի լինենք զգո'ն, հայե'ր: Եվ համարձա'կ ասենք. <<Մեկ ազգ - մեկ հայրենիք>>: Հենց այնժամ կտարանջատվեն ազգայինն ու ապազգայինը, հայն ու <<հայ>>-ը... Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ 2006թ. Հուլիս