ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության` FAO, տվյալներով մայիսին աշխարհում արձանագրվել է պարենի 4,2 տոկոս գնանկում: Նվազել են կաթնամթերքի, ընդեղենի, շաքարի գները: Ըստ կազմակերպության կանխատեսումների, այս տարի կարտադրվի ռեկորդային` 2,419 միլիարդ տոննա հացահատիկ. հատկապես եգիպտացորեն` ԱՄՆ-ում: Իսկ ահա բրնձի բերքը կլինի 490 միլիոն տոննա` 2 տոկոս քիչ, քան անցած տարի:

Այս վիճակագրության հիշատակումը պատահական չէ. աշխարհում էժանանում են հացահատիկն ու շաքարը, իսկ Հայաստանում` թանկանում: Մեր ներկրողներն էլ թանկացումները «բացատրում» են համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ: Զարմանալին այն է, որ համապատասխան կառույցները, որոնք կոչված են վերահսկելու գնագոյացման մեխանիզմները, լռություն են պահպանում, չեն կամենում մեկնաբանել մեր այսպես կոչված տնտեսվարողների աճպարարությունները: Հավանաբար` կա´մ ծանոթ չեն համաշխարհային տնտեսությանն ու նրա վիճակագրությանը, կամ էլ` իրենց ձեռնտու է կրավորական կեցվածքը, որն, անշուշտ, անշահախնդիր չէ: