1 ՀԱՐՑ


 

- Զորակոչը վերահսկող հանձնաժողովը` Ձեր ղեկավարությամբ, արդեն 6-րդ զորակոչն է անցկացնում: Այս ընթացքում զինակոչիկների առողջական խնդիրների մասին բազմիցս խոսվել է: Սակայն ոչ պակաս կարևոր է նաև տրամադրվածությունը ծառայության նկատմամբ: Զորակոչվողների շրջանում հոգեբանական փոփոխություններ նկատվո՞ւմ են:

Հարցին պատասխանում է ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի և զորակոչը վերահսկող հանձնաժողովի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

- Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության կողմից յուրաքանչյուր զորակոչի ընթացքում հավաքակայանում անցկացվում են համապատասխան հոգեբանական և սոցիոլոգիական հարցումներ: Ընդհանուր առմամբ տվյալները բավարար պետք է համարել: Այսինքն` քաղաքացիական պարտքի գիտակցումն առկա է, իսկ ծառայությունից խուսափելու երևույթը զգալիորեն նվազել է, ինչը ողջունելի է: Եվ ես կարծում եմ` մեր երիտասարդների հայրենասիրական տրամադրությունների վրա կասկածելու անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Միանշանակորեն կասեմ, որ տարիների ընթացքում նկատելի է դրական միտվածությունը` բոլոր առումներով: