Վատիկան. փողալվացում, սիցիլիական մաֆիա


 

Աշխարհիկ վայրվերումներում ծանոթ մարդկանց հավանաբար այլևս չի զարմացնի այս համադրությունը: Զարմացողներին էլ չշտապենք անտեղյակ կամ միամիտ համարել ու տեղեկացնենք:

Իտալական ոստիկանությունը Վատիկանի բանկին խնդրել է բանալ հաշիվներից մեկը: Դե, եթե ոստիկանությունն է խնդրել, ուրեմն հիմնավոր կասկածներ կան: Այս պարագայում այդ հաշվեհամարը կասկածելի է հանցախմբի փողերը լվանալու առումով (գրել է The DΖily TelegrΖΘh-ը` վկայակոչելով իտալական մամուլը):

Իրավապահներին հետաքրքրել է կաթոլիկ քահանա Նիննի Տեպյեդիի հաշիվը: 2007-2009 թթ. եկեղեցու այս ծառայողը մասնակցել է մոտ 1 միլիոն եվրոյի փոխանցմանը, և դատախազները կասկածում են, որ նրա ձեռամբ «օրինականացվել» են «Սատանա» մականունավոր սիցիլիական մաֆիստ Մաթեո Մեսինա Դենարոյի փողերը: Բանկին հարցումն ուղղվել է մեկուկես ամիս առաջ, սակայն հաշիվը մինչ օրս չի բացվել: Տրեպյեդին էլ աշխատանքից ազատվել է: Նաև պաշտոնանկ է արվել Վատիկանի բանկի ղեկավար Էթորե Գոթթի Տեդեսկին, ով ևս նախկինում կասկածվել է փողալվացման մեջ:

Խոսուն «զուգադիպություն» է, որից արդեն ոչ թե կասկած, այլ համոզմունք է ծնվում. այս երկուսի «գլխավերևում» ուրիշներն էլ կան, ովքեր էլ այսքան խնամքով մաքրազարդում են կասկածյալներին ու փակ պահում խնդրահարույց հաշվեհամարը: Իսկ գուցե այդ հաշվեհամա՞րն էլ միակը չէ: