Ի՞նչ կլինի առանց ինտերնետի


 

Այս հարցի հնարավոր պատասխանն է հետաքրքրել ամերիկացի գիտնականներին: Գաղտնիք չէ, որ աշխարհի բնակչության մի ստվար զանգված տառապում է ինտերնետ- կախվածությամբ: Իսկ գիտնականների այս խումբը փորձել է բացահայտել, թե հատկապես սոցիալական կայքերից մշտապես օգտվողներն ինչպես կարձագանքեն ինտերնետից զրկվելու «փորձանքին»: Հետազոտողները հարցաքննել են շուրջ 4000 օգտատերերի` 2000 կնոջ, 2000 տղամարդու: Նրանց 67 տոկոսը համաշխարհային սարդոստայնի անհետացման դեպքում պարզապես կտեղափոխվի այնպիսի վայր, որտեղ ինտերնետը հասանելի է: Նրանց համար ամենակարևորը հատկապես fΖcebook-ում և Twitter -ում կապի մեջ մնալն է, քան այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հայրենասիրությունը և կապվածությունը հարազատ հողին: 14 տոկոսը համոզված է, որ ամենայն հավանականությամբ անորոշ ժամկետով ընկճախտով կտառապի: 11 տոկոսն անգամ օգտակար է համարում իրադարձությունների այդպիսի զարգացումը, քանի որ գիտակցում են, որ կախվածության մեջ են: Նրանց համոզմամբ` այլևս չեն դժգոհի ժամանակի սղությունից և ընկերների հետ վիճաբանություններից ու տարաձայնություններից: 6 տոկոսը կփոխարիներ ինտերնետը համակարգչային խաղերով: Նրանց համոզմամբ դա կօգնի հետագայում մեղմել ինտերնետ կախվածությունը: Իսկ ինտերնետից զրկվածների 2 տոկոսը պատրաստ է ինքնասպանություն գործել, քանի որ նրանց կյանքի բոլոր կարևոր իրադարձութունները վիրտուալ աշխարհում են: Առանց ինտերնետային շփումների նրանք պարզապես չեն կարող պատկերացնել իրենց հետագա գոյությունը: Հետազոտության ղեկավարը համոզված է, որ ստացված արդյունքները վկայությունն են այն բանի, թե ինչպիսի զարգացում են ապրում ինտերնետ- տեխնոլոգիաները և ինչ վտանգ կարող են դրանք ներկայացնել: