Մերօրյա մարդակերները


 

Սովորաբարար ընդունված է կարծել, որ մարդակերությունը նախնադարյան հասարակարգի վերապրուկ է, բայց ցավալիորեն մեր օրերում ևս բավական հաճախ ենք հանդիպում այս երևույթին: Այսինքն` այն բնորոշ է նաև զարգացած և քաղաքակիրթ հասարակություններին: Ընդամենն օրեր առաջ Մայամիում ձերբակալված տղամարդը մեղադրվում է անօթևան քաղաքացու վրա հարձակում գործելու և նրա դեմքն ատամներով վնասելու մեջ: Ավելի ուշ մեղադրվող` Մերիլենդի համալսարանի ուսանողը, խոստովանել է, որ սպանել է հարևանին և կերել նրա սիրտն ու ուղեղը:

Դեռ 2006-ին հասարակությունը ցնցում ապրեց, երբ համացանցում հայտնվեց ոմն Արմին Մեյվեսի հայտարարությունն այն մասին, թե փնտրվում է տղամարդ, ով մարդակերին զոհ կդառնա: Սակայն ամենասարսափելին այն է, որ կամավորը գտնվեց բավական արագ (հաղորդում է Discovery news-ը): Հետազոտողները համոզված են, որ մարդակերությունը հիմնականում կապված է կրոնական հայացքների հետ: Իսկ հնում կարծում էին, թե մարմնամասերն ուտելն ավելի զորեղ է դարձնում մարդակերին: Այս երևույթը լայն տարածում է ունեցել հատկապես հարավամերիկյան և ինդոնեզական ցեղերի շրջանում: