Մտացրիվ վարչապետը


 

Թե պետական գործերում որքանով է մտակենտրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` մեր քննարկելիքը չէ: Բայց հավանաբար նրա միտքը միմիայն կառավարության խնդիրներով է զբաղված: Իսկ գուցե նրա կինն էլ շատ մտազբաղ է: Այլապես իրենց ութնամյա դստրիկին չէին մոռանա Կադատեն գյուղի (Բակինհեմշիր կոմսություն) մի զուգարանում: Ավելի ճիշտ` չեն էլ նկատել, որ ընթրելու ընթացքում փոքրիկ Նենսին զուգարան է գնացել…

Կիրակի օրը վարչապետն ընտանյոք հանդերձ և ընկերների հետ ճաշել են այդ գյուղում գտնվող ռեստորանում: Հետո ամուսինները որոշել են տուն վերադառնալ. Դևիդն իր թիկնապահների հետ մի մեքենա է նստել, կինը` Սամանտան, իրենց 22-ամյա Ֆլորենս և 6-ամյա Արթուր որդիների հետ մեկնել է ուրիշ մեքենայով:

Մոտ 4 կիլոմետր հեռանալուց հետո ամուսինները բացահայտել են, որ Նենսին ոչ մոր, ոչ էլ հոր մեքենայում չէ:

- Վարչապետը և Սամանտան սաստիկ հուզմունք են ապրել, երբ հասկացել են, որ Նենսին իրենց հետ չէ: Բարեբախտաբար, երբ զանգահարել են հաստատություն, պարզվել է, որ նա անվտանգ է և իրեն լավ է զգում: Վարչապետն իսկույն մեկնել է այնտեղ, որ նրան վերցնի,- նշվել է Քեմերոնի վարչախմբի պաշտոնական պարզաբանման մեջ:

- Աշխատակիցներն աղջկան գտել են զուգարանում և չգիտեին` ինչ անել: Նրանք հո չէի՞ն կարող ուղղակի զանգահարել Դևիդ Քեմերոնին և ասել` «Դուք մոռացել եք ձեր դստերը,- պատմել է Plouge inn հաստատության կառավարիչը: