Այսպիսի «հպարտություն և արժանապատվություն»


(Սկիզբը` նախորդ համարում) Շարունակենք թեզի ու սեղմագրի ընթերցումը: Յու. Խաչատրյանը ոչ միայն «ջատագովել» է «սովետական ռեժիմը», այլև գաղափարական սթափությամբ այն պաշտպանել է տարածված «սխալ և անօրեն» հարձակումներից. \"Паруйр Севак опровергает существующий ошибoчный и непрaвомерный взгляд, согласно которому социалистическая действительность препятствует мирному развитию наций и национальной самобытности. Паруйр Севак глубоко и основательно показывает, какой исключительный процесс возникновения и развития переживает армянская национальная культура, в частности, армянская литература и язык в условиях социалистической действительности\",- կարդում ենք 125 օրինակ տպագրած և համակենտրոնացման ճամբարի վերածված երկրի տարբեր քաղաքներ ուղարկած (ի տարբերություն «հանրապետական մամուլի») սեղմագրում, էջ 9: Տեսեք, թե 2006-ին «սովետական քստմնելի արարած» և «հոմո սովետիկուս» դարձածի մասին 1978-ին ինչ էր գրում և տպագրում ռեժիմի մասին գրելուց իրեն «բարձր» պահած «հարգարժանը». \'\'Творчество Паруйра Севака, будучи неразрывно связанным с советской действительностью, глубоко и полно отражало поворотные моменты нашей жизни. В творчестве Паруйра Севака, и особенно в его гражданской лирике, всегда находили отклик главные задачи и проблемы, выдвигаемые социалистической действительностью. Всей своей могучей силой оно было направлено на художественное осмысление жизни родины и трудовых будней советского человека, на раскрытие поэтического образа нового человека и его эпохи\'\' (Э.п., էз 5): ОաЩ Гեե` `\' Паруйр Севак воспевает стойкость, волю и огромную душевную силу советского человека. В послевоенные годы Паруйр Севак вновь обращается к героической борьбе советского народа\" /ն.տ., էջ 6/. Սովետական Հայաստանը ոչ միայն մեր ժողովրդի մռայլ անցյալի ավարտն է, այլև կոմունիստական գալիքի երաշխիքը. \"Современную Армению Севак рассматривает в историческом контексте: с одной стороны, настоящее представляет собой конец горького прошлого, знаменует его гибель, с другой стороны, оно выступает провозвестником грядущего\" /ն.տ., էջ 8/. Կարծում եք` «լենինյան ինտերնացիոնալիզմը» կամ Կ. Մարքսը վրիպե՞լ են նրա հայացքից: \"Воспевание родины у Паруйра Севака,- կարդում ենք նույն թեկնածուական թեզի էջ 46-ում, -всегда зиждется на всеобщей и гуманистической основе национальной гордости и истинного интернационализма\" , նույնը կրկնում է սեղմագրի էջ 13-ում: Իսկ 9-րդ էջում պնդում է. \'\'Поэт показывает, как гармонически развивается и обогащается армянский язык в семье братских народов, являясь ярким выразителем национальной самобытности и подлинным залогом социалистического интернационализма и братства равноправных наций советской страны\'\'. Այսպիսի «անտիռեժիմիստ», այսպիսի «հպարտություն և արժանապատվություն»: Եվ կրկին հոխորտում է, թե Պ. Սևակի մասին իր «մտածումները» մահկանացուներին հասանելի չեն… Ինտերնացիոնալիզմի հարցը կարծես փակեցինք: Մնաց «մարքսիստական գրականագիտության ու քննադատության» խնդիրը: Այս կապակցությամբ նշեմ միայն, որ օգտագործած գրականության ցանկում իրենց պատվավոր տեղերը, այսինքն` ցանկի առաջին համարները (այդպես էր պարտադրում «ռեժիմը») զբաղեցնում են Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, «Արվեստի մասին» երկհատորյակը, Վ.Ի.Լենին, «Գրականության մասին» (Երևան, 1948), «Վ.Ի.Լենինը կուլտուրայի և արվեստի մասին»(Երևան, 1958) գրքերը: Ռուսերեն գրքերի ցանկում զետեղում է К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, т. 3, 1955, ЭбхЫЭ СեХЗЭաПЭեсЗ \'\'О литературе\'\' /1958/, \'\'Об исскустве\'\', в двух томах /1967/, ЗЭгеեл ЭաЁ В.И.Ленин, \'\'О литературе /1967/ գրքերը: Չզարմանաս, ընթերցող, թեզի էջ 56-ում Պ. Սևակին բացատրում է….Կ. Մարքսով(սեղմ., էջ 15): Ռեժիմին անուղղակի ծառայելու օրինակ էլ է տալիս «մեր էրուդիտը»: «Զրախոսությունը իբրև գրախոսություն» գրքույկի ընթերցողը կհիշի Ստալինի և կուսակցության մասին «հարգալից» գրելու մեղադրանքը: Մի բարդ նախադասությունից մկրատել էր «Ամբողջ վեպի կոնցեպցիան կառուցված է Ստալինի «Գլխապտույտ հաջողություններից» ելույթի վրա» մասը, գիտական հերթական լուրջ հայտնագործությամբ. «… Ստալինը ելույթ չի ունեցել, այլ հոդված է գրել»: Մի կողմ թողնենք, որ հոդված գրելն էլ ելույթ է: «Գլխապտույտ հաջողություններից» հոդված-ելույթը իր «Անհաշտ մտերմություն» պոեմի համար «կոնցեպցիա» է դարձրել «մտածումներիդ» արժանացած Պ. Սևակը ևս: Այդ «կոնցեպցիային» լռելյայն համաձայնությամբ (կհանդգնե՞ր հակառակ բան ասել) Յու. Խաչատրյանը փաստորեն արդարացնում էր խորհրդային գրականությանը ռեժիմի պարտադրած սխեման, այն դեպքում, երբ իր կողմից համակարգի կերբերոս հորջորջված մեկը իր գիտական թեզի պաշտպանությունից առաջ հանդգնել էր վիճարկել այն: Ընթերցողը թող որոշի` ով է ռեժիմի կերբերոսը… Դառնանք մեկ այլ կարևոր խնդրի: «Մեկ իսկ տողի» երդումին «հավատարիմ» մեր հերոսը լսարանի և գիտական խորհրդի առջև Պ. Սևակի հետ իրականացրել է «սովետական իրականության», «սովետական մարդու», «ինտերնացիոնալիզմի» «ջատագովություն», բայց հրաժարվել է այն «հանրապետական մամուլում» տպագրելո՞ւց: Եվ այս արարքը «հպարտություն և արժանապատվություն» բառերո՞վ պետք է բնութագրվի: Ինչ է` ամաչե՞լ է Սևակի փոխարեն: Մեծ բանաստեղծին «փրկելու» ջանքը տեսանելի է թեզում ևս. Լենինը և իր գործը կենտրոնական տեղ են գրավում Պ. Սևակի առաջին շրջանի ստեղծագործություններում, այս մասին թեզում հիշատակում անգամ չկա: Նորագույն գրականագիտության մեթոդաբանությո՞ւնն է. գրողի ստեղծագործությունից, գրական զարգացման համապատկերից դուրս ձգել այն ամենը, ինչը չի համապատասխանում «հետազոտողի» «մտածումներին»: Բայց սա հենց սովետական մեթոդ է: Մեկ ապացույց ևս, թե հոգում հինը հիմնավորապես կրելու դեպքում նորի մասին աղմկարարությունը չի օգնի: Հներն իզուր չէին ասում` «արյան հետ մտածը հոգու հետ դուրս կգա»: Գիտական աստիճանը մուրացել է հենց «հպարտության ու արժանապատվության» հաշվին, իր բառերով` «ռեժիմին լակեյություն» անելով: Ավելի հպարտ ու արժանապատիվ էին նրանք, ովքեր այդ նույն խնդիրների մասին գրել են Պ. Սևակի նման խորին համոզմունքով: Եվ դեռ ուրիշներին հանդիմանում է, թե հանուն սկզբունքի ինչու չեն հրաժարվել մրցանակներից, կոչումներից, պարգևներից… Հենց այստեղ ուզում եմ անդրադառնալ «էրուդիտի» կողմից անընդհատ շահարկվող մի խնդրի: (Շարունակելի) Գառնիկ ԱՆԱՆՅԱՆ