ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԴԱՍ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ


Այն եզակի մարդկանցից է Հարություն Բալյանը, ում անսահման բարությունից միշտ էլ բաժին են ստանում նրա հետ առնչվողները£ Այն զինվորականներից է, ով երբեք չի կորցնում ոգու արիությունը ամենածանր պահերին անգամ£ Մարդկային հարաբերություններում իր շիտակությամբ գնդապետը հավատ է ներշնչում` ցանկացած հարցում£ Եվ դա` շնորհիվ գիտելիքների, համեստության, միշտ և ամեն ինչում առաքինի լինելու մեծ ունակության£ Կիլիկյան Հայաստանից 1946 թ. հայրենադարձվելով, Հ. Բալյանի ծնողներն էլ իրենց շատ բախտակիցների հետ բնավորվել են Երևանում` իրենց կերտած բնակավայրը Կիլիկիա կոչելով£ Նաև այս կերպ են նրանք իրենց զավակների հոգում վառ պահել Էրգրի հուշը… Հիշում եմ` աշնանային պարզ, թափանցիկ մի օր Հարություն Բալյանի ճաշակով կահավորված առանձնասենյակում Կիլիկյան մանրանկարներ էինք դիտում£ Տա¯ք լույս էր ճառագում ավելի քան 70 տարվա վաղեմություն ունեցող այդ մանրանկարներից£ Գաղթի ճանապարհներով անցած ու բազմաթիվ աղետներից փրկված արվեստի սքանչելի այդ գործերը թանկ մասունք են Հ. Բալյանի համար£ Գնդապետը ներանձնացած` մանրանկարներում ցոլացող արևային պատկերներին էր նայում£ Ու ես հասկացա, որ պաշտամունքի է հասնում նրա նվիրական սերը մեր ազգային արժեքների նկատմամբ£ Երկար լռելուց հետո ասաց. - Զավակները պետք է արժանի լինեն իրենց հայրերի փառքին ու մեծ պատասխանատվություն կրեն նրանց համար£¬ Ապա մեջբերեց մի իմաստունից.¬ «Բոլոր սերերից գերագույնը սերն է հայրենիքի»,¬ ու շարունակեց,¬ ազգն իր դրոշներն, այո, խոնարհում է միայն նրանց առաջ, ովքեր պատրաստ են ինքնազոհաբերվելու հանուն այդ մեծ սիրո£ Խորհրդային տարիներին բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Հարություն Բալյանը` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո£ Շինմոնտաժային վարչության ինժեներ է եղել, փորձարարական արտադրության և գեղարվեստական լաբորատորիայի պետ, միավորման գլխավոր ինժեների տեղակալ, Հայաստանից Օրենբուրգի մարզ մեկնած շինջոկատի կոմիսար… Ուր էլ աշխատել է, իր հոգին ու նվիրումն է դրել աշխատանքի մեջ£ Տներ է կառուցել, դպրոցներ ու ջրամբարներ, արժանացել կառավարական պարգևների£ Արցախյան հերոսամարտի տարիներին բատմինտոն մարզաձևի գծով Հայաստանի ֆեդերացիայի նախագահն էր, միաժամանակ` «Անուշ» միավորման հատուկ բաժնի պետի պարտականություններն էր կատարում, օգնում էին հանրապետության սահմանային շրջաններում ու Արցախում կռվող ազատամարտիկներին£ Հաճախ ինքն էր մեկնում առաջին գիծ£ Քանի¯ անգամ է վտանգի ենթարկվել նրա կյանքը` Վարդենիս, Օմար, Արցախ տանող ռազմաճակատային ճանապարհներին, ու ամեն անգամ հրաշքով ողջ է մնացել£ Ազատամարտի օրերին, ասում են, շտաբի էր վերածվել Բալյանների տունը. անվանի ռազմական գործիչներ էին հավաքվում այնտեղ, զորահրամանատարներ. Միքայել Հարությունյան (այժմ` ՀՀ պաշտպանության նախարար), Գուրգեն Դալիբալթայան, Նորատ Տեր¬Գրիգորյանց, Անատոլի Զինևիչ… Բոլորը պատրաստ` կամավորականներին միանալու£ Եվ նրանց մասնակցութ յամբ ռազմաստրատեգիական խնդիրներ էին քննարկվում, մշակվում մարտավարական պլաններ£ Ծանր փորձության օրերին քանի¯ մարտական ընկերներ է կորցրել գնդապետը, որոնց մահը մինչև հիմա էլ ծանր է տանում. Մոնթե Մելքոնյան, Յուրի Պողոսյան, Սիմոն Աչիգյոզյան (Դեդ)… Մարտական ջոկատի հրամանատար էր Սիմոն Աչիգյոզյանը, մեր սուրբ ազատամարտի քաջերից մեկը£ Թեժ մարտի ժամանակ ջոկատն անսպասելիորեն հայտնվել է շրջափակման մեջ£ Տղաները կատաղի դիմադրություն են ցույց տվել` կռվելով մինչև վերջին փամփուշտը… Հրամանատարը գիտակցում էր մահացու վտանգը, հասկանում, որ ստեղծված ծանր իրավիճակում անհրաժեշտ է կայացնել միայն ճիշտ որոշումներ£ Եվ նրա մարտավարական վարպետության շնորհիվ էր, որ ջոկատն առանց կորուստների դուրս է բերվել շրջափակումից, սակայն վերջին պահին ոսոխի գնդակը շանթում է խիզախ հրամանատարին£ Երբ Հարություն Բալյանը մարտական ընկերոջ սխրանքների մասին էր պատմում, ապրումներից կծկվում էին դեմքի մկանները£ Հրադադարից հետո Հ. Բալյանը նշանակվել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության պետի տեղակալի պաշտոնում£ Հետո արդեն` ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ£ Նրա հետ առնչվողները միշտ գնահատել են զինվորականի նրա զուսպ, արժանապատիվ պահվածքը£ Եվ, ինչպես ինքն է խոստովանում` նրան ոչ մի պահի չէր լքում այն գիտակցումը, որ հոգսն է մարդկանց բերում վարչություն. զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների ծանր հոգսը£ Օգնում, աջակցում էր` հնարավորինս£ Այսօր Հարություն Բալյանը ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի ղեկավարի տեղակալն է£ Նրա ծառայությունների արժանի գնահատականը «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն» մեդալներն են, մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանն ու պատվոգրերը£ Նրա կյանքն, այո, լավագույն օրինակ է հայրենասիրության£

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ