Իբրև գիտակցված պատասխանատվություն


Հրատարակվող մերօրյա գրքերի առատության մեջ, ճիշտ է, երբեմն ճնշում է անհարկիությունը, սակայն իրենց օգտակարությամբ առանձնացողների առավելությունն ավելի է ընդգծվում£ Իսկ այդ օգտակարությունը նախևառաջ հեղինակի բարոյականության չափանիշներով է պայմանավորված£ Ճանաչված հասարակական գործիչ, գրականագետ, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, հավատարիմ իր ժողովրդի արժանի զավակներին նաև հանրության լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու սկզբունքին, նորերս ընթերցողին ներկայացրեց «Լեռնակատարից ավելի շուտ են տեսնում արևածագը» գրքույկը£ Քնարական ոճով ինքնօրինակ այս կենսագրականը գնդապետ Անդրանիկ Մելոյանինն է, ում լավ ճանաչողներից շատերն անգամ այս ակնարկից են միայն տեղեկանում իրենց բարեկամի կենսագրական առանձին մանրամասների£ Եվ, ամենակարևորը` ակամա վերստին առարկայանում է այն ճշմարտությունը, որ պտուղն իր ծառով, ծառն արմատներով է զորանում£ 1915¬ին Մուշից հայրենագաղթած Մելոյանների տոհմածառը վերընձյուղվեց Հայաստան հայրենիքում£ Գիր ու գրականության հանդեպ անանց սերը ընտանիքը կերակրող հողի հետ նաև Գրո պապի երազանքի ծառն է ոռոգել£ Եվ նրա Ռազմիկ որդին իրականություն դարձրեց հոր նվիրական երազանքը` «Ռազմիկ Մելոյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, 50 տարի աշխատեց Հայաստանի մայր բուհում` Երևանի պետական և մանկավարժական համալսարաններում, նա անալիտիկ քիմիայի ամբիոնի ճանաչված ու սիրված դասախոսներից էր»£ Ռ. Մելոյանի Անդրանիկ որդու ծննդյան բերկրանքը պապը չի վայելել, բայց թոռը նրա մյուս երազանքի կրողը դարձավ£ Ինչպես Ֆ. Բախչինյանն է գրում. «Երբեք մշեցու թոռը հայրենասիրության պակաս չի ունեցել, բռնության, անարդար կռվի, նվաճելու, ստրկացնելու ողորմելի մոլագարությունները երբեք չեն պղտորել նրա արյունը£ Մաքուր ու զուլալ է ամենահին զարկերակը` ազատասիրությունը£ Այն չի պղտորվելու երբեք, այն կա անգամ մեր թշնամու ակնկալիքներում` իբրև արգելափակոց, իբրև կոկորդում մնացած մեծ ոսկոր£ 1993 թվականից Անդրանիկ Մելոյանն սկսել է իր սրտանվեր, փառապանծ ծառայությունը հայոց զինված ուժերում»£ Հավելենք` և առ այսօր էլ շարունակում է արժանապատվորեն` գնդապետի ուսադիրներն իբրև գիտակցված պատասխանատվություն կրելով£