Թեթրին գրոհում է հայկական շուկան


Ո՞ւր է նայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեն: Կարող ենք հստակ ասել, որ ո°չ Բագրատաշենի Մաքսային բաժանմունքի կողմը: Այլապես ինչպես բացատրել, որ Բագրատաշենի մաքսային կետի հենց վարչական շենքում տեղադրված է «Նեսկաֆե» սուրճի սարքավորում, որը գործում է Վրացական թեթրիով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը դրամն է և նրա տարածքում իրականացվող բոլոր գործողությունները պիտի իրականացվեն հայկական տարադրամով: Մենք չէ, որ պետական մարմիններին պիտի սովորեցնենք հարգել օրենքի տառը, սակայն թույլ ենք տալիս հիշեցնել, որ օրենքը գրված է բոլորի համար: Զերծ մնալով դեպքի ավելորդ շահարկումներից` հույս հայտնենք, որ հետայսու, չնայած իրենց չափազանց պատասխանատու և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի, Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները ժամանակ կգտնեն մի բաժակ «Նեսկաֆե» խմելու համար և վերջապես կնկատեն «օրինազանցին»: Համոզված ենք, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը չի տուժի այն բանից, որ Հայաստանի տարածքում տեղադրված բոլոր սուրճի սարքավորումները գործեն բացառապես հայկական տարադրամով:

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ