ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Կույսը հղիացավ... և նախարարներ ծնեց Թեպետ Դաշնակցությունը փորձում էր հանրությանը համոզել, թե ինքը ընդամենը կիսահղի վիճակում է, բայց կրկին երեք զավակ ծնեց` նախարարական կարգավիճակով: Ուզում էր բոլորի երդումը միայնակ ուտել Խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, պարզվում է` հիանալի ախորժակ ունի: ԱԺ չորրորդ գումարման առաջին նիստում նախագահելով, նա պատգամավորական երդումը փորձեց միայնակ ՈՒՏԵԼ` 130-ի փոխարեն: Սակայն մեծ ջանքերի գնով հաջողվեց նրանից պոկել և ուտացնել սույն երդումը նաև մյուս երեսփոխաններին: Ռ. Քոչարյանը` Ի. Ալիևին Ս. Պետերբուրգյան հանդիպման ժամանակ Իբր աչքիս լուսն ես… Էլի քեզ բերեցին, զոռով դեմ տվեցին ինձ: Քեզ քանի անգամ ասեմ` չէ…վպՑ, էլի: Ատում է կտավի բովանդակությունը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզաբանում է, որ իր համար ամենանողկալի արվեստի գործը «Իվան Ահեղը սպանում է որդուն» կտավն է: Այնպես որ, փախուստի դիմած զավակին գտնելու հարցում իր վրա թող հույս չդնեն: Հեքիաթներում էլ լիմիտը երեքն է Եթե հեքիաթների վերջում երկնքից ընկներ ոչ թե երեք, այլ հինգ խնձոր, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից բացի, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն» էլ կստանային նախարարական պորտֆելներ: Նախկինների ուրվականը Ճիշտ կլիներ` գործող ԱԺ-ին կից, ստեղծել ստվերային խորհրդարան, որտեղ կընդգրկվեին բոլոր հայտնի ՆԱԽԿԻՆՆԵՐԸ, այլապես առաջիկա չորս տարիներին մի ուրվական է շրջելու ԱԺ-ում` Արշակ Սադոյանի ուրվականը… Նախկինում` Սարոյան, ներկայում` Աբրահամյան եղբայրներ Արա Աբրահամյանի երեք եղբայրներն էլ, լինելով տարբեր կուսակցությունների անդամներ, պատգամավոր դարձան: Եթե Ռուսաստանի հայերի միության նախագահը ունենար 130 եղբայր, Հայաստանում կստեղծվեր բազմա… բազմա… կուսակցական եղբայրական խորհրդարան: Կոլորիտային հարցազրույց ԼՐԱԳՐՈՂ _ Պարոն Սարոյան, ի՞նչ եք կարծում, նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո գործարարները ավելի բարեխղճորեն կվճարե՞ն հարկերը: Ս. ՍԱՐՈՅԱՆ - Ազիզ ջան, երևի խառնում ես, ես հարկայինի պետը չեմ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ