ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ


Վերջին օրերին որոշ օղակներում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում սպասվում են խորքային ստուգումներ ՀՀ Պետեկամուտների պետական կոմիտեում, պարզվում է` այլևս ժամանակավրեպ են, քանի որ քաղաքական որոշում է կայացվել այս կառույցում ստուգումներ չիրականացնել և թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցն աշխատի անարգել... Սպասվող ընտրություններից առաջ այս կառույցում իրականացվելիք ստուգումները կարող էին սասանել իշխանության հեղինակությունն ու առավել սրել սոցիալական այն զայրույթը, որն առկա է հասարակության շրջանում…