1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Մշտապես կասկածելի է եղել, թե Իրանից մեր երկիր եկած վարորդ¬առևտրականներն իրականում պարսի՞կ են, թե՞ ադրբեջանցի: Համենայն դեպս նրանց հետ մոտիկից շփվողներն ավելի հաճախ տարբերակներից երկրորդն են հաստատել: Եվ չնայած այդ առևտրային հարաբերություններն արդեն շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեն, այսուհանդերձ, Մեղրի¬Երևան ճանապարհով Հայաստանում հայտնվող ինքնակոչ հյուրերը նոր¬նոր են սկսել անուղղակիորեն հիմնավորել, որ իրենք ադրբեջանցի են: Դժվար էր պատկերացնել, թե սրանք այնքան հանդուգն ավելի ճիշտ` լկտի կլինեն, որ բեռնատարներին Ադրբեջանի դրոշը փակցնեն: Իհարկե, դրանք դեռևս զանգվածաբար դրոշակակիր չեն դարձել, սակայն ոչ այնքան մեղմ ածականների արժանացող վարորդները նույնիսկ սկսել են արդարանալ` հավաստիացնելով, թե իբր մեր երկրում հայտնվելուց առաջ նույն առաքելությամբ Ադրբեջանում էլ են եղել ու այնտեղ իրենց դրոշակ նվիրելով են պատվել... Նման անհեթեթություններին, իհարկե, դժվար է հավատալը, բայց այն էժան-անորակ աղտեղությունը, որը լավատեսներն ապրանք են կոչում, միգուցե Ադրբեջանում իսկապե՞ս լավ է սպառվում: Չնայած այս տրամաբանությամբ` եթե դրոշակակիր առևտրականները կարողանային ասենք եվրոպական երկրներում բիզնես-գործունեություն ծավալել, ապա նրանց մեքենաներին հայտնվելիք դրոշների առատությունը ՄԱԿ¬ի գրասենյակը կհիշեցներ: Տարօրինակ է նաև, որ մեր Մաքսային կոմիտեի ամենատես աչքը Մեղրիի անցակետում այդպես էլ չի նկատում Ադրբեջանի դրոշները: Ճիշտ է, նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակում չէ դրոշազերծումը, բայց եթե «դրոշակակիրներն» իմանային, որ դա նրանց դուր չի գալիս` հաստատ կզգուշանային: Բայց մենք իրավունք ունենք և մեր ընթերցողների անունից պահանջում ենք` արգելել, որ ադրբեջանական կիսալուսինը պարսկական մեքենաներով երթևեկի Հայաստանի տարածքով: