Հիմա էլ` Սիրիան


Միջազգային արենայում գլխապտույտ արագությամբ է զարգանում հեղաշրջումների մոլուցքը: Մի բռնկումը դեռ չմարած, մեկ այլ կետում նոր պոռթկում է ի հայտ գալիս: Բռնկումի էպիկենտրոնը հիմա էլ Սիրիան է: Բ. Օբամայի վարչակարգը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչախումբն անօրինական ճանաչելուն: Այս մասին հայտարարել են ամերիկյան իշխանութ յունների ներկայացուցիչները (տեղեկացրել է Associated Press¬ը): - Մենք իսկապես մոտ ենք դրան,¬ ասել է Սպիտակ տան աղբյուրը` հավելելով,¬ այդպիսի քայլը ԱՄՆ¬ին, ինչպես նաև միջազգային ընկերակցությանը կպարտավորեցնի գործել: - Սիրիայի կառավարությանը մենք կոչ ենք անում դադարեցնել բողոքողների սպանություններն ու ձերբակալությունները, չխանգարել խաղաղ ցուցարարներին և կառուցողական երկխոսություն սկսել,¬ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները` նշելով, որ Բ. Ասադը իր սխալը շտկելու հնարավորություն դեռ ունի, սակայն «պատուհանը նեղանում է» Այս շաբաթ Սպիտակ տունը ծանուցել էր, որ ԱՄՆ¬ն ու իր միջազգային գործընկերները «լրացուցիչ միջոցներ» են ձեռնարկելու սիրիական իշխանությունների դեմ` եթե նրանք չդադարեցնեն խաղաղ բնակչության սպանությունները: Մամլո խոսնակ Ջեյ Քարնիի խոսքերով` - Միացյալ Նահանգները գտնում է, որ ընդդեմ իր ժողովրդի Սիրիայի գործողությունները միջազգային հուժկու արձագանք են պահանջում: Իրավապաշտպանների ունեցած տվյալներով` Սիրիայում բողոքի ցույցի ընթացքում զոհվել է առնվազն 757 քաղաքացի: Մարդու իրավունքների ազգային կազմակեր պության ղեկավար Ամմար Կուրաբին հաղորդել է, որ ակտիվիստները ձեռք են բերել զոհերի ցուցակը, որտեղ նրանց անուններից բացի նշված է նաև յուրաքանչյուրի սպանվելու վայրը: Միաժամանակ տեղեկացվել է, որ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է մի քանի հազար մարդ: Մասնավորապես, իրավապաշտպան կազմակեր պության ղեկավարի պնդմամբ` ներկայումս 9 հազար մարդ բանտային կալանքի է դատապարտվել: